• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շիրակից Լոռի ճանապարհը կկարճանա երեք անգամ

aliq 11:32 | 15.11.2023
aliq 11:32 | 15.11.2023
Կարեն Սարուխանյան

ՀՀ Ազգային ժողովի Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտնել է, որ Վարդաղբյուր-Տաշիր այլընտրանքային հանրապետական ճանապարհը, որը 30 տարուց ավելի չի շահագործվել, կհիմնանորոգվի եւ իրար կկապի Շիրակի մարզի Աշոցք եւ Լոռու մարզի Տաշիր համայնքները:

Աշոցքից Տաշիր հեռավորությունը կառուցվելիք ճանապարհով 52 կմ է, որի միայն 25 կմ-ն է ենթակա հիմնանորոգման: Իսկ այժմյան շրջանցիկ` Աշոցք-Գյումրի-Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ճանապարհը 150 կմ է։

Պատգամավորը նշել է, որ բարձր է տվյալ ճանապարհահատվածի ստրատեգիական կարեւորությունը, որն անցնում է Երեւան-Գյումրի-Վարդաղբյուր-Տաշիր-Թբիլիսի միջպետական հատվածով: Այն ուղիղ ելք է համարվում Գոգավան մաքսակետով դեպի Վրաստանի Հանրապետություն։

Կարեն Սարուխանյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վարդաղբյուր-Տաշիր-(Մ-5) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի՝ ՀՀ տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքների հնարավորության եւ նպատակահարմարության վերաբերյալ։

Արդեն ձեռքի տակ ունի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` հարցի վերաբերյալ պատասխան գրությունը, ըստ որի՝ նախաձեռնել են Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհահատվածի Վարդաղբյուր-Մուսայելյան 5 կմ հատվածի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի պատրաստման եւ ծախսերի գնահատման գործընթաց: Մնացած հատվածի  նախագծման գործընթացն էլ կիրականացվի 2024 թվականին՝ պետական նշանակություն ունեցող ավտոճանապարհների հիմնանորոգման համար տրամադրվող ֆինանսական միջոցներով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դանիան կարգելափակի՞ ռուսական նավթի արտահանումը
հաջորդը
Օգնություն ենք խնդրել՝ չենք ստացել, հարց ենք տվել՝ չեն պատասխանել. Գրիգորյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն