• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Այսօր վիճակն ավելի բարդ է, քան երեկ

aliq 18:30 | 15.11.2023
aliq 18:30 | 15.11.2023
մեջբերում Արմեն Մկրտչյանից

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հրատապությունն ավելի օրակարգային էր դարձել 2015-ին՝ Սիրիա ռուսական զորքերի ներխուժումից հետո: Դրա մասին առաջինը արձանագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակում:

Ռուսաստանն արդեն չէր կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն սիրիական կոնֆլիկտի եւ Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բռնի փոփոխված եւ հաստատված նոր ստատուս քվոն մեր օգտին չէ, եւ Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ:

Ուկրաինա ներխուժելուց հետո Հայաստանի սահմանների անվտանգությունն ու Լեռնային Ղարաբաղի հայության ապագան դարձան երրորդական Ռուսաստանի համար, նրա համար կարեւոր էր պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առճակատման:

Այսպիսի վտանգավոր պայմաններում Հայաստանի ղեկավարությունը սկսեց հակառուսական քարոզչությունը, թեեւ արեւմտյան երկրները որեւէ գործնական բան չեն առաջարկում ռուսական «մաշած բարձիկի» փոխարեն:

Իհարկե կա Ֆրանսիայի հետ մեկնարկած ռազմական համագործակցությունը, սակայն դա միայն ավելի է կոշտացնում Ադրբեջանի հռետորաբանությունը. նման համագործակցությունը չպետք է ստանա հանրային այսպիսի լայն տարածում:

Դրա հետ մեկտեղ իշխող թիմը միայն քննադատում է, սակայն չունի քաղաքական կամք՝ անելու Արեւմուտքին ընդառաջ այն քայլերը, որոնք վերջինս սպասում է: Խոսքը Հռոմի ստատուտի մասին չէ, այլ, օրինակ, ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալու եւ ամենակարեւորը՝ 102-րդ ռազմաբազան հեռացնելու:

Մի օր Փաշինյանը պնդում է, որ ռազմաբազան հեռացնելու հարց չկա, մյուս օրը խոսում է դրա անարդյունավետության մասին: Կարելի է ասել Փաշինյանն իրոք գերազանցել է նախկին ղեկավարներին արտաքին քաղաքականության մեջ փոփոխական եւ հակասական ելույթներ ունենալու հարցում, որոնց հետեւանքով հանձնում է ՀՀ ինքնիշխանության վերջին տարրերը:

Սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին փաշինյանական իրականության թշվառությունը, եւ դրանից հետո Հայաստանը հայտնվել է նոր, ավելի ողբերգական ու լայնամասշտաբ պատերազմի վտանգի տակ:

Թեեւ թուրք-ադրբեջանական տանդեմն իր պահանջները սկսել է ներկայացնել խաղաղասիրական քողի տակ, նրանք գիտակցում են, որ զուտ բանակցություններով չեն ստանա այն, ինչ իրենց պետք է:

Բացի փաշինյանական իշխանության կոմպետենտության պակասից՝ պատերազմ կարող է ծնել իսրայելա-պաղեստինյան նոր վակումը: Այն շատ անկանխատեսելի է, եւ չի բացառվում, որ մեր տարածաշրջանն օգտագործեն Իրանին հարվածելու համար:

Չի սպառվել նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու օրակարգը, սակայն ուկրաինական ճակատում իրենց համար բարենպաստ պայմանների ստեղծումը փոխում է իրավիճակը, մանավանդ որ արեւմտյան հարթակները սպառել են իրենց:

Հայաստանի ղեկավարությունը պետք է այս ծանր պայմաններում հաշվի նստի, խոսի Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի հետ, իսկ եթե չանի դա եւ շարունակի կասկածի տակ դնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա մենք կորցնելու ենք մեր տարածքները, հաղորդակցման ուղիները եւ ապրելու ենք 100-հազարավոր ադրբեջանցիների հետ, եւ հարց է՝ ում ծայրագավառը կդառնանք:

Արմեն Մկրտչյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը քննարկում են պատանդների ազատ արձակման պայմանները
հաջորդը
ԼՂ-ից տեղահանված 44 բուժառու է մահացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն