• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախցիները 3 ամսվա սոցվճարները միանգամից կստանան

aliq 18:29 | 21.11.2023
aliq 18:29 | 21.11.2023
Արցախբանկ

Հոկտեմբերի, նոյեմբերի եւ դեկտեմբերի համար կուտակված կենսաթոշակները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կստանան միանվագ: Դրա մասին նոյեմբերի 21-ին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա նշել է, որ առանց նոր կենսաթոշակի նշանակման գործընթացների կենսաթոշակներն ու նպաստները հնարավոր կլինի վերականգնել։

Փոխնախարարը նշել է, որ դրա համար շահառուները պետք է ներկայացնեն դիմումներ, դրա համար մշակվում է առցանց հարթակ: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ շահառուներին դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանում հասցեի հաշվառում:

Նոյեմբերի 21-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումից հետո նոր ընթացակարգերի հիման վրա Արցախից  բռնի տեղահանվածները կկարողանան դիմումներ ներկայացնել։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ից ընդունվում են նոյեմբերի եւ դեկտեմբերի համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության դիմումները: Նա նշել է, որ չորս օրվա ընթացքում ընդունվել է 63 հազար 769 դիմում: Մանուչարյանը հիշեցրել է, որ դիմումների ընթացակարգը նույնն է, ինչպես նախորդ ծրագրերում: Նա երկու կարեւոր դիտարկում է արել:

«Դիմումներ ներկայացնելիս, ի տարբերություն նախորդ հարթակի,  մուտք եք գործում 50.socservice.am հարթակ կամ կարող եք նույն ընթացակարգով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ՝ socservice.am, որտեղից էլ առցանց դիմումներով հասնել այս պատուհանին»,- հավելել է Մանուչարյանը:

Ըստ նրա՝  աջակցության ծրագրի շրջանակում անկանխիկ ստանալու եւս մեկ հնարավորություն է տրված 75 տարեկան, ինչպես նաեւ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին:

«Բանկային քարտեր չունեցողներն աջակցության այս ծրագրի շրջանակում կարող են այն ձեռք բերել, քանի որ դիմումը լրացնելիս համակարգն առաջարկում է բանկի ընտրության հնարավորություն: Այսինքն՝ բանկի ընտրության հատվածում անհրաժեշտ է ընտրել նախընտրելի բանկը, եւ համակարգը ավտոմատ, անվճար կարող է այդ գործընթացն ապահովել»,- հավելել է նախարարի մամուլի քարտուղարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նյու Յորքի՝ հանրային գրադարանի հետազոտական կենտրոնը՝ Վարդան Գրիգորյանի անունով
հաջորդը
Ղարաբաղը կարող էր մի քանի հազար տարի մնալ հայկական, եթե չլիներ 1998-ի հեղաշրջումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն