• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միմյանց դեմ եւ ընդդեմ հանցավորության

aliq 18:12 | 24.11.2023
aliq 18:12 | 24.11.2023

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն նոյեմբերի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ՀՀ կառավարության նիստում կոմիտեի նախագահի՝ Հակակոռուպցիոն դատարանի ընդունած որոշման մասին արած հայտարարությանը դատական դեպարտամենտի արձագանքին։

Նոյեմբերի 23–ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգություն էր հայտնել, թե կոռուպցիոն գործերով իրական արդյունքները ձգձգվում են:  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն էլ բացատրել էր, թե կան դատարան ուղարկված մոտ 20 միլիոն դրամի կաշառքի՝ ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ քրեական գործեր, բայց բոլոր մեղադրյալները կալանքից ազատվել են։ Խաչատրյանն ընդգծել էր, որ դատական նիստերը մեղադրյալների կալանքի տակ չգտնվելու դեպքում տարիներով ձգձգվում են։

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն իր հայտարարության մեջ նշել է, որ Դատական դեպարտամենտը, կոչված լինելով ապահովել ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների գործունեությունը, լիազորությամբ օժտված չլինելով, փորձել է մեկնաբանել դատական ակտերի եւ նախաքննական մարմնի ապացույցների հիմնավորվածությունը:

ՀՀ դատական դեպարտամենտն էլ արձագանքել էր Կառավարության նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի քննադատությանը: Դեպարտամենտից հայտնել են, որ խոսքը վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին: Այդ գործում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ: Դատական դեպարտամենտն ընդգծել էր, որ դատարանը կիրառել էր ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը: Դեպարտամենտի համոզմամբ՝ կալանք կիրառել պետք չէր, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են եղել մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար:

«Զերծ մնալով դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով դատարանների կայացրած որոշումների հրապարակային քննարկումներից եւ ապացույցների գնահատումից՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա նաեւ այդ մասին Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը տարածած մարմինը նույնպես նման որեւէ իրավասություն չունի»,–նշված է հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զատուլինը թաղում է մեր ընդդիմությանը
հաջորդը
Ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն