• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալկոհոլի առավելագույն սահմանաչափը տղամարդու եւ կնոջ համար

aliq 13:45 | 25.11.2023
aliq 13:45 | 25.11.2023

Ճապոնիան սահմանել է ալկոհոլի օրական առավելագույն սահմանաչափեր տղամարդկանց եւ կանանց համար:

Ճապոնական Mainichi պարբերականը գրում է, որ Ճապոնիայի առողջապահության նախարարության փորձագիտական ​​խումբը մշակել է ալկոհոլի օգտագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծ։ Ըստ այդմ՝ նշվում է, որ մաքուր ալկոհոլի առավելագույն չափաբաժինները տղամարդկանց համար 40 գրամ են, իսկ կանանց համար՝ 20 գրամ։

Ըստ պարբերականի՝ 20 գրամ ալկոհոլ է պարունակվում (5 %-անոց ոգելից) գարեջրի կես լիտրում, 180 մլ-անոց սակեում, 60 մլ-անոց վիսկիում կամ երկու գավաթ գինիում։

Ճապոնիայի առողջապահության նախարարության փաստաթղթում ասվում է, որ կարեւոր է նախօրոք որոշել խմիչքի ծրագրված քանակությունը՝ հասկանալով ձեր սովորական սպառման ծավալը։ Նշվում է, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը, քանի որ նույնիսկ փոքր չափաբաժինը կարող է մեծացնել ինսուլտի, արյան բարձր ճնշման եւ քաղցկեղի վտանգը:

Հանրային մեկնաբանություններին ծանոթանալուց հետո երկրի առողջապահության նախարարությունում խոստացել են մինչեւ հաջորդ տարվա մարտի վերջը ավարտել ալկոհոլի օգտագործման ուղեցույցի մշակումը։ Մանրամասն կներկայացվի ալկոհոլի ազդեցությունը առողջության վրա եւ կցուցադրվեն այն կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Հիշենք, որ ցանկացած քանակությամբ ոգելից խմիչք օգտագործելը վնասակար է մարդու առողջությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մասկի չիպերը կյանքի համար վտանգավոր են
հաջորդը
Հիսունժամյա ճանապարհ՝ դեպի անորոշություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն