• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայաստանում բոլշեւիկյան հեղափոխություն չի եղել (տեսանյութ)

aliq 17:00 | 29.11.2023
aliq 17:00 | 29.11.2023

103 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց։ Ինչու եւ ինչպես կորցրինք անկախությունը, մեկնաբանում է պատմական գիտությունների դոկտոր, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի հիմնադիր Աշոտ Ներսիսյանը։

Հայաստանը խորհրդայնացվել է խաղաղ պայմաններում։ Խորհրդարանը որոշել է իշխանությունը հանձնել բոլշեւիկներին, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել։

Հեղափոխությունը խորհրդային շրջանի պատմագրության առաջ քաշած թեզն էր, իբր տեղի ունեցան ապստամբություններ, գյուղացիները դուրս եկան ընդդեմ դաշնակցական իմպերիալիստների եւ այլն, բայց այդպես չի եղել։

Հայաստանի խորհրդայնացումը հետեւանքն էր աշխարհաքաղաքական այն պրոցեսների, որոնք սկզբնավորվեցին 1919 թվականից, երբ Մուստաֆա Քեմալը, հատուկ ծրագրով մեկնելով Թուրքիայի արեւելք, սկիզբը դրեց ազգայնական շարժման, եւ նրա քաղաքական ձգտումները համընկան Ռուսաստանի քաղաքական ձգտումներին։

20-ականների սկզբներին Ռուսաստանում քաղաքացիական կռիվներն ավարտվեցին, ցավոք, բոլշեւիկների հաղթանակով։ Բոլշեւիկները սկսեցին վերադառնալ այն տարածքները, որոնք հեղաշրջման հետեւանքով, հոկտեմբերյան հեղաշրջման մասին է խոսքը, կորցրել էին։

Երբ նրանք հաղթեցին, սկսեցին վերադառնալ այս անգամ այլ կարգախոսներով՝ համաշխարհային հեղափոխություն եւ այլն, եւ այլն։ Իհարկե, կային բոլշեւիկներ, որոնք հավատում էին համաշխարհային հեղափոխության իրականացմանը, այդ թվում նաեւ հայ բոլշեւիկներ, որոնք, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ էին։

Հիմա նրանց շահերն ընդդեմ անգլիացիների Քեմալի հետ համընկան։ Քեմալը նպատակ ուներ վերածնելու Թուրքիան, քշելու անգլիացիներին, եւ ռուսները գնացին Քեմալի հետ դաշինքի։

Իսկ մենք՝ հայերս, այդ ժամանակ ոգեւորության մեջ էինք։ Հանրապետությունն ապրում էր իր գոյության երկրորդ տարին։ Երկարատեւ բանակցություններից հետո վերջապես Սեւրի պայմանագրով Հայաստանին 89-րդ հոդվածով պիտի տրվեին չորս վիլայեթներ։ Բայց Սեւրի պայմանագրի կնքման օրն արդեն պարզ էր, որ դա չի իրականանալու, քանզի կար բոլշեւիկ-քեմալական դաշինքը։

Ահա այստեղ հայ-քաղաքական ղեկավարությունը կամ հայ քաղաքական միտքը ճիշտ չկողմնորոշվեց։ Նրանք շարունակեցին կառչած մնալ Արեւմուտքին՝ Անտանտի երկրներին, որոնք, տեսնելով, որ ձեւավորովում է նոր, ուժեղ մի դաշինք՝ բոլշեւիկ-քեմալական, զգուշացան նոր բախումից։ Իրենց ժողովուրդները նոր էին դուրս եկել պատերազմից, եւ ոչ ոք պատերազմ չէր ուզում։

Այդ ժամանակ Հայաստանում իշխանությունը վերցրել էր բյուրո կառավարությունը։ ՀՅ դաշնակցության բյուրոն հենց մայիսյան խռովությունների ժամանակ՝ մայիսի 5-ին, վերցրել էր իշխանությունը եւ Հայաստանում ստեղծել դիկտատուրա։ Այդ կառավարությունն անընդհատ բանակցությունների մեջ էր ռուսների հետ։ Նախ Շանթը գնաց Մոսկվա, հետո Լեգրանը եկավ, Թիֆլիսում 1920-ի օգոստոսի 10-ին կնքվեց Թիֆլիսի համաձայնագիրը հայերի եւ ռուսների միջեւ, որ ռուսական զորքերը, կարմիր բանակը պիտի ռազմակալեր Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը։

Այդ ժամանակ՝ 1920 թվականի սեպտեմբերի 23-ին, թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա։ Ինչո՞ւ հարձակվեցին, որովհետեւ նրանք Հայաստանը դիտեցին որպես Անտանտի դաշնակից երկիր։

Պատերազմի ընթացքում մերոնք անընդհատ պարտվեցին։ Կարսը ընկավ խայտառակ ձեւով, Սարիղամիշը ընկավ, եկան, հասան Գյումրի, գրավեցին Գյումրին։ Այդ ժամանակ Բորիս Լեգրանը նորից եկավ Երեւան ու խնդիր դրեց բյուրո կառավարության առջեւ նոյեմբերի 19-ի լույս, 20-ի գիշերը։

Բյուրոյի ղեկավարը Համո Օհանջանյանն էր։ Լեգրանը խնդիր դրեց, թե Հայաստանը պետք է հռչակեք խորհրդային։ Ընդ որում՝ նա մի հետաքրքիր բան էր շեշտել, ասել էր. «Դուք եթե շուտ Հայաստանը հռչակեիք խորհրդային, մենք մեր դաշնակից թուրքերին չէինք թողնի՝ առաջ գան»։

Իրոք, նա ճիշտ էր ասում, որովհետեւ, պատկերացնո՞ւմ եք, ինչպես կարող էր Քեմալը հարձակվել մի երկրի վրա, որն արդեն խորհրդային էր։ Այդ դեպքում գոնե Կարսը կպահեինք։

Նոյեմբերի 23-ին խորհրդարանը նիստ գումարեց, եւ ստեղծվեց նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որն անընդհատ Լեգրանի հետ բանակցում էր իբր անկախությունը պահելու հարցով։ Եվ արդեն դեկտեմբերի 2-ին Երեւանի համաձայնագրով Հայաստանը հռչակվեց խորհրդային։

Ահա այսպես տեղի ունեցավ Հայաստանի խորհրդայնացումը։

Հիմա մենք դա ընդհանուր առմամբ համարում ենք Հայաստանի բաժանում թուրքերի եւ ռուսների, տվյալ դեպքում՝ բոլշեւիկների եւ քեմալականների միջեւ։ Բայց դե յուրե 1920 թվականին բաժանում չի եղել։ Դեկտեմբերի 2-ի համաձայնագրով Հայաստանը խորհրդայնացվեց, իսկ 1921 թվականին մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով հստակեցվեցին սահմանները, այսինքն՝ դե յուրե բաժանումը տեղի ունեցավ այդ ժամանակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանագետը կոչ է անում համախմբվել ու աղետի դեմն առնել
հաջորդը
Գյումրիում ապրող արցախցիներին երաժշտական գործիքներ են նվիրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն