• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանագետը կոչ է անում համախմբվել ու աղետի դեմն առնել

aliq 16:53 | 29.11.2023
aliq 16:53 | 29.11.2023
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյան

 

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով նրա թիմակից ՔՊ-ականներն արդեն անցել են «Արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը: «Ինչպե՞ս: Սկսում են ձեր ականջներին կաթեցնել այն, որ ադրբեջանցիները մի օր պետք է գան, դա նորմալ է, ձեռքի հետ կտեր տալիս, թե իբրեւ մենք էլ հետ կգնանք Բաքու, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում էլ հայ չկա ապրող»,-նշել է ադրբեջանագետը։

Հայրապետյանը հիշեցրել է, որ Հայաստանը  միջազգային դատարանում դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝  մեղադրելով ռասիստական պետություն լինելու համար։ «Դրա համար մի ամբողջ փաթեթ փաստեր են հավաքել։ Հիմա եկել, համոզում են, որ դուք՝ հայերդ, խելոք կապրեք այդ ռասիստական երկրում։ Պարզ է, չէ՞, թե այս հեքիաթը որ ժանրից է»,- գրում է նախկին խորհրդարանականը։

Հայրապետյանի խորին համոզմամբ՝ «սա մոտավոր այն ժանրից է, որ Արցախի նշաձողն իջեցնում ենք, որ միջազգային կոնսոլիդացիա լինի, այն ժանրից, որ Արցախը հանձնում ենք, որ իրավունքներ ու անվտանգություն լինի, իսկ այդ ամենն ավարտվեց պատերազմով, էթնիկ զտմամբ ու հայրենազրկմամբ»։

Ըստ նրա՝ նույն քաղաքականությունը ներկայում կիրառվում է Հայաստանի նկատմամբ: «Ընդ որում դա արվում է ավելի արագ, քան ես պատերացնում էի»,- ահազանգում է Տաթեւիկ Հայրապետյանը։

Նախկին խորհրդարանականը կոչ է անում մոբիլիզացնել ուժերը, քանի ժամանակ կա, քանի բանը բանից չի անցել, եւ կանխել մոտալուտ աղետը՝ զգուշացնելով, որ հետո ուշ է լինելու: Հակառակ դեպքում, ըստ նրա, «եթե պետություն չունենանք, հարյուր տարի հետո ոչ մեկին հետաքրքիր չի, թե մեկս մյուսիս ոնց էինք վերաբերվում, ով էր սխալ կամ ճիշտ, բոլորիս մասին ասելու են անուղեղ չպայքարողներ, որոնք հետեւում էին սեփական պետության անկմանը ու ոչինչ չեն արել կանխելու համար…»,- նշում է ԱԺ նախկին պատգամավորը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայում քննարկվել է խաղաղության գործընթացը. Տոյվո Կլաար
հաջորդը
Հայաստանում բոլշեւիկյան հեղափոխություն չի եղել (տեսանյութ)

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն