• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

100 տարեկանում մահացել է Հենրի Քիսինջերը

aliq 09:10 | 30.11.2023
aliq 09:10 | 30.11.2023
Henry Kissinger

100 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

Հենրի Քիսինջերը ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կառավարման տարիներին ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու ԱՄՆ պետքարտուղարն էր։ ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի նախագահության տարիներին շարունակել է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը։ Լինելով իրական քաղաքականության կողմնակից՝ Հենրի Քիսինջերը 1969-1977 թվականներին որոշիչ դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունում։ Նախաձեռնել է միջազգային լարվածության լիցքաթափման քաղաքականությունը, որը հանգեցրել է ԱՄՆ-ԽՍՀՄ եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածության զգալի նվազմանը։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, մայիսին գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել էր, որ հենց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները հանգեցրին Ուկրաինայի պատերազմին։ Իրադարձությունների շարքը, որոնք հանգեցրին պատերազմին, ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղարի, սկսվեցին Ուկրաինային դաշինք ընդունելու հնարավորության մասին ՆԱՏՕ-ի անդամների առաջին քննարկումից հետո։ Քիսինջերն ասել է, որ թեեւ պատերազմն ինքնին շատ անողոք բան է, հարձակումը պետք է հետ մղվի, եւ ինքն աջակցում է ուկրաինական եւ արեւմտյան դիմադրությանը: Այդուհանդերձ, ըստ նրա, դրա ամբողջ մեղքը չպետք է բարդել միայն Պուտինի վրա:

Դեռ  մեկ ու կես տարի առաջ Հենրի Քիսինջերը հռչակվել էր Ուկրաինայի «թշնամի» եւ հայտնվել ուկրաինական «Խաղաղապահ» կայքի ցուցակում։ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին Քիսինջերի հայտարարությունների պատճառով Ուկրաինան նրան մեղադրել է ռուսական քարոզչություն տարածելու hամար, ավելին՝ մեղսակից համարել Ուկրաինայի եւ նրա քաղաքացիների դեմ Ռուսաստանի իշխանությունների հանցագործություններին։

ԱՄՆ նախկին պետքարտուղարն ասել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անշուշտ պետք է ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք։ «Հիմա, երբ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս չեզոք գոտիներ չկան, ավելի ճիշտ կլինի, որ Արեւմուտքն Ուկրաինային ընդունի ՆԱՏՕ-ի կազմում: Դա երաշխիք կդառնա, որ հակամարտությունները, որոնք կարող են նորից ծագել պատերազմի ավարտից հետո կամ խաղաղության համաձայնագրի արդյունքում, Ռուսաստանի կամ Ուկրաինայի միակողմանի հարձակումներով չեն լուծվի»,- պարզաբանել է Քիսինջերը։ Իսկ 2022-ի հունիսին բրիտանական The Spatator պարբերականին տված ծավալուն հարցազրույցում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը նշել է ուկրաինական հակամարտության երեք հավանական հանգուցալուծումները։

2022-ի մայիսին ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին պետքարտուղարը չէր բացառել, որ  մինչեւ տարեվերջ Ուկրաինան եւ Ռուսաստանը կնստեն «իրական բանակցությունների» սեղանի շուրջ: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բանակցությունները հնարավոր կդառնան Չինաստանի շնորհիվ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շեյխի շռայլ առաջարկն Իրանին, եթե Իսրայելին հանգիստ թողնի
հաջորդը
Անդրադարձել են կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն