• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպան այլեւս հույսը չի դնի ԱՄՆ-ի վրա

aliq 12:22 | 01.12.2023
aliq 12:22 | 01.12.2023
Եվրամիության դրոշը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ ՀԱՄԱՍ-ի վայրագությունները իսրայելական բնակավայրերում հանգեցրել են եվրոպական անվտանգության քաղաքականության ռազմավարության փոփոխության: Նման եզրահանգում է արել Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների գծով Ստոկհոլմի կենտրոնի վերլուծաբան Անդրեաս Ումլանդը: Նա նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ Եվրոպան, զգալով տոտալիտար երկրների եւ ահաբեկչական ռեժիմների վտանգը, հատուկ բարձրացնում է իր ռազմական հզորության ամրապնդման հարցը:

Վերլուծաբանի համոզմամբ՝ եվրոպացիներն առաջվա նման հույսը չեն դնելու ԱՄՆ-ի վրա։ Ըստ Ումլանդի՝ սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Բրյուսելը չի ​​բացառում Դոնալդ Թրամփի հաղթանակը 2024-ի ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում. նորություն չէ, որ Թրամփի համար եվրոպական անվտանգությունը առանձնապես կարեւոր դեր չի խաղում։

«Այսպիսով՝ միասնական Եվրոպան պատրաստվում է դառնալու անվտանգային առումով ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ առնչություն չունեցող անկախ ռազմաքաղաքական գործոն։ Այս ամենն, իհարկե, Ուկրաինայի օգտին է, քանի որ եթե Թրամփը հաղթի, եւ Կիեւին ԱՄՆ օգնությունը սահմանափակվի, ԵՄ-ն կկարողանա պատշաճ մակարդակով օգնել Կիեւին»,- նշել է վերլուծաբանը։

Անդրեաս Ումլանդը նշում է, որ եվրոպական ռազմարդյունաբերական համալիրը ամբողջ հզորությամբ աշխատելու հստակ ազդանշան ստացավ Բրյուսելից: Դա անհրաժեշտ է, որ Ուկրաինան ստանա հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր տեսակի զենքերը։ «Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի օդաչուները վերապատրաստվում են F-16 կործանիչներ վարելու համար, Նիդերլանդներն իր մարտական ​​ինքնաթիռները փոխանցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերին, իսկ Գերմանիան, Շվեդիան, Լեհաստանը եւ այլ երկրներ կտրուկ ավելացնում են զենքի մատակարարումները Կիեւ»,- նշում է վերլուծաբանը:

Բացի դրանից, ըստ նրա, Եվրոպայում մի շարք կարեւոր որոշումներ են ընդունվել, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ «ավելի հաջող հակահարձակում սկսելու» ծրագիրը կյանքի կկոչվի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունգարիան առաջարկում է Ուկրաինայի հարցում չշտապել
հաջորդը
Խաղաղասեր Հարավը պատժում է ռազմատենչ Հյուսիսին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն