• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ջուղայի խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին

aliq 19:00 | 04.12.2023
aliq 19:00 | 04.12.2023
Խաչքարեր Ջուղայում

Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ ուղիղ 20 տարի առաջ՝ դեռեւս 2003 թվականի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ մի խումբ հայ պատմաբաններ եւ հնագետներ պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ վերսկսվել էր Ջուղայի հայկական գերեզմանատան համակարգային ոչնչացման ակտը, որի դրվագներն արձանագրվել էին դեռեւս 1998 եւ 2002 թվականներին՝ արժանանալով միջազգային հանրության զայրույթին ու կշտամբանքին։

«Սակայն որեւէ կոչ ու մեղադրանք ի զորու չեղավ հեռացնելու բարբարոս ադրբեջանական ջարդարար ձեռքը համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթական երեւույթի՝ խաչքարի համակարգային ու նպատակադիր ոչնչացումից։ 2005 թվականին տեղի ունեցավ Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերի ու խաչքարերի ոչնչացման վերջին արարը»,- ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ 2006 թվականին ադրբեջանական կառավարությունը Եվրապառլամենտի ներկայացուցիչներին այդպես էլ թույլ չտվեց այցելել Ջուղա, ինչը հանցանքը քողարկելու հուսահատ փորձ էր։ «Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծում է պատմական իրողությունը՝ հերքելով հայկական ներկայությունը Նախիջեւանում անպատմելի ժամանակներից եւ քրիստոնեական հուշարձանները վերագրելով աղվաններին, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ եթե աղվաններն ադրբեջանցիների նախնիներն են, ապա ինչու են ադրբեջանցիները ոչնչացնում «իրենց իսկ նախնիների ժառանգությունը» եւ դրա փոխարեն ռազմական հրաձգարան կառուցում։

«Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի իսկական գլուխգործոցներ էին, հայկական հոգեւոր ընկալումների արգասիքներ, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է, ինչի վրա կառուցված են ադրբեջանական հասարակության ու ավտորիտար ռեժիմի հոգեւոր ընկալումները։ 2020-2023 թվականների ռազմական գործողություններին եւ էթնիկ զտմանը հաջորդած մշակութային զտումը եւս գալիս է փաստելու ասվածը»,-  նշված է Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միության տարածած հայտարարության մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից զինծառայող է զոհվել
հաջորդը
Որքան գարեջուր է պետք հիշողությունը բարելավելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն