• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հիասթափեցրել է թուրքական կողմին

aliq 10:10 | 05.12.2023
aliq 10:10 | 05.12.2023
Rafael Grossi

Հայաստանի ատոմակայանը հետեւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին եւ ցուցումներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ։ ՄԱԳԱՏԷ-ում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում դրա մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, եւ մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվել»,- շեշտել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։

ՄԱԳԱՏԷ-ն լսում է բոլորին եւ յուրաքանչյուրին

Անդրադառնալով վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ՝ Ռաֆայել Գրոսին նշել է, որ իրենք լսում են բոլորին եւ տալիս են համապատասխան բացատրություններ։ Նա ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն գլոբալ կազմակերպություն է եւ լսում է բոլորին եւ յուրաքանչյուրին: Անդրադառնալով թուրքական կողմի արտահայտած մտահոգություններին, Գրոսին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հանգամանորեն բացատրում է իր ձեռնարկած քայլերը։

Թուրքական կողմի բողոքը հանգիստ են ընդունում

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի՝ այն, որ թուրքական կողմը բողոքել է ՀԱԷԿ-ի կապակցությամբ, միակ դեպքը չէ։ «Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարեւան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ եւ հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարեւան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ եւ ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, եւ մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն։

Հայաստանի ատոմակայանը չի փակվի

Հարցին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ծրագրո՞ւմ է Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գրոսին բացասական պատասխան է տվել: «Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանին առնչվող հարց լինի, այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը եւ առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- եզրափակել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կհանդիպեն մերձկասպյան երկրների արտգործնախարարները
հաջորդը
Թուրքիան զգուշացրել է «Մոսադին»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն