• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ո՞ր երկիրն է ԱՄՆ-ից հետո արկերի ամենամեծ մատակարարը Կիեւին

aliq 15:58 | 05.12.2023
aliq 15:58 | 05.12.2023
արկեր

Washington Post-ը գրում է, որ Հարավային Կորեան Ուկրաինային մատակարարել է ավելի շատ արկեր, քան ամբողջ Եվրամիությունը: Եվ ըստ պարբերականի՝ այդ երկիրը դա արել է ընդամենը 41 օրվա ընթացքում՝ ծովով եւ օդով ավելի քան երեք հարյուր հազար 155 մմ տրամաչափի արկեր առաքելով Ուկրաինա:

Ի դեպ, Հարավային Կորեան, համենայն դեպս ներկա պահին, ունի 155 մմ արկերի ամենամեծ պաշարներից մեկն աշխարհում: Ըստ պարբերականի՝ ԵՄ-ն, մինչդեռ, «Մեկ միլիոն արկ Ուկրաինայի համար» նախաձեռնության շրջանակում ի վիճակի է ե՛ւ արտադրել, ե՛ւ գնել այդքան արկեր։

Սեուլը հերքել է Ուկրաինային զենք մատակարարելու փաստը

Ավելի ուշ Սեուլը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Հարավային Կորեան Ուկրաինային զենք եւ զինամթերք է մատակարարում: «Մեր կառավարության դիրքորոշումը բացարձակապես չի փոխվել, ինչպես մենք բազմիցս ասել ենք, մեր զինված ուժերը մարդասիրական օգնություն եւ զինտեխնիկա են մատակարարում», — ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակ Չունգ Հա Կյուն։

Ուկրաինան պաշտպանական գիծը պահելու համար որպես հեռահար հրետանի է սկսել օգտագործել Leopard տանկերը։ Կիեւը երկար ժամանակ հակահարձակման համար էր խնդրում այդ տանկերն Արեւմուտքից, որն արդյունք չտվեց: Մասնավորապես, ըստ France Presse գործակալության՝ Leopard տանկերն այժմ տեղակայված են ճակատային գծի երկայնքով եւ ավելի շատ աշխատում են որպես հեռահար հրետանի, քան հարձակողական մարտական ​​տանկեր:

Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դժվարանում են Ուկրաինային ֆինանսավորելու շուրջ համաձայնության գալ: Սպիտակ տունը զգուշացրել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար նախատեսված միջոցները կսպառվեն մինչեւ տարեվերջ: Եվրամիությունը նույնպես դժվարությունների է բախվում Կիեւի համար 50 միլիարդ եվրոյի (54 միլիարդ դոլար) նոր օգնության շուրջ համաձայնության գալու հարցում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ-ը սադրիչ գործողություններ չի հանդուրժի
հաջորդը
Իսրայելը կպարտվի, եթե ոչնչացնի Գազայի խաղաղ բնակիչներին. Պենտագոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն