• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալիեւը կոշտ քննադատության է ենթարկել Ժոզեպ Բորելին

aliq 12:35 | 06.12.2023
aliq 12:35 | 06.12.2023
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 6-ին «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ եւ դժվարություններ» միջոցառման շրջանակում անդրադարձել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման մասին հայտարարությանը: Ալիեւը հայտարարել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր հայտարարության մեջ խեղաթյուրում է փաստերը:

«Այսպիսի փորձառու եվրոպացի դիվանագետը ստում է։ Անգամ հայերն իրենք են ընդունում, որ Ղարաբաղից 100 հազար մարդ է գնացել, ոչ թե 150 հազար։ Այնպես որ, եթե պարոն Բորելը շարունակի նույն ոգով, ապա մեկ ամսից նա կասի, որ 200 հազար հայ է եղել։ Երեւի պարոն Բորելը երազում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Ալիեւի՝ դա սոսկ թվերի շահարկում չէ, այլ մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին մի բանի համար, որ իրենք չենք արել։

«Շատ զարմանալի է, որ Բորելի սեփական երկիրը տառապում է անջատողականությունից։ Ինչպե՞ս է այդպիսի մարդը պաշտպանելու անջատողականներին»,- ասել է Ալիեւը։

Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման համար»  ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին մեղադրել է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Բորելի «նման կեղծ հայտարարությունները» խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը եւ Շառլ Միշելի առաքելությունը։ Նա եւս մեկ անգամ կոչ է արել ԵՄ ներկայացուցչին վերջ տալ նման «սադրիչ» հայտարարություններին։

Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վաղուց սառեցված հակամարտության ելքը Ադրբեջանը վճռեց ռազմական միջամտությամբ, ինչը մեկ շաբաթում 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել:

 

 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի, եթե Ուկրաինան պարտվի. Յելեն
հաջորդը
Մսագործները բողոքում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն