• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սահմանազատումն արվելու է բացառապես իրավական փաստաթղթերի հիման վրա

aliq 20:29 | 06.12.2023
aliq 20:29 | 06.12.2023
Armenia- Azerbaijan border

Սահմանազատման գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարծես թե փոխադարձ ընկալում կա, որ սահմանազատման գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ «Մենք գործ ենք ունենալու եւ աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ»,- նշեց Գրիգորյանը։

Ըստ փոխվարչապետի՝ կողմերը պետք է փոխադարձաբար ընդունեն սահմանազատման գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները։ Ըստ նրա՝ առաջին սկզբունքը, որի շուրջ փոխըմբռնում կա, իրավական հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա սահմանազատման իրականացումն է, երկրորդ սկզբունքը վերաբերում է քարտեզներին։ «Աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են կամ քարտեզի տիպի սխեմաներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ։ Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը 1974-1979 թվականների մասնագիտորեն կազմված եւ տպագրված, 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ են»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետն ընդգծել է, որ սահմանազատման համար որեւէ դիսկրետ (կտրատված) լուծում չկա: Ըստ նրա՝  «չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք՝ սահմանազատման գործընթացն ավարտված է, դա ուղղակի անհնարին է»։

«Այս անգամ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքների ինստիտուցիոնալ ընթացքը»,- նշել է Գրիգորյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական կողմը կօգտվի Իրանի նավահանգիստներից
հաջորդը
Նանե Ասատրյանը վերականգնվել է փոխմարզպետի պաշտոնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն