• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Փոխակերպումներ՝ ըստ գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանի

aliq 17:00 | 07.12.2023
aliq 17:00 | 07.12.2023

Տեքստիլ, տեքստ…

Էսօր ժամանակակից արվեստում անընդհատ տարբեր նյութերի հետ պրոցեսի մեջ ես մտնում։ Պարտադիր չէ յուղաներկով կամ կտավով ասելիքը տեղ հասնի։

Հենց դա էլ ֆորմալ առումով փոխակերպումն է։ Այսինքն՝ նույն շենքը, հա՞, փլված, դու ամեն օր կողքով անցնում ես, տարբեր մարդիկ են անցնում, իրենց համար դա փլված շենք է, բայց ինչ-որ հատված փաստելով բերում ես արվեստի դաշտ, ու նույն մարդը սկսում է նույն շենքին ուրիշ աչքով նայել։

Կարեն Բարսեղյանի գործըԲոլորը գիտեն, որ ես ջինս եմ հավաքում։ Մարդ կա՝ ջինսը տալիս է, չգիտի՝ ինչու եմ վերցնում։ Հետո էդ ջինսի պատմությունն է հետաքրքիր։ Մարդ կա՝ հիշում է՝ երբ է առել, ոնց է առել, ինչ կարեւոր տեղ է գնացել։ Օրինակ՝ վերջերս մեկը ջինս նվիրեց, ասեց՝ ես հարսանիքի եմ եղել էս ջինսով, առաջին անգամ հագել, հարսանիք եմ գնացել։

Այսպես բերում են, նվիրում են հին ջինսեր՝ որը պատռած, որը լավ վիճակում։ Իրենց հագածը, որը մարմնի հետ է շփվել, ինչ-որ էներգիա ունի, չէ՞, ու նաեւ ժամանակն է իր մեջ։ Էդ ժամանակը, պատմություններն էլ կարելի է արվեստի գործ դարձնել։ Ջինսն ինքը բամբակ է, ու էդ բամբակը մանրացնելով ես ստանում եմ նոր հյուսվածք։ Փոխակերպում է լինում, մի նյութն այլ նյութի է փոխակերպվում։

Նույն երկրաշարժը։ Դա էլ էր, չէ՞, փոխակերպում։ Ընդերքի փոխակերպում էր։ Դե, եթե գիտականորեն մոտենանք, ընդերքն էլ ունի հյուսվածքներ, ու էդ հյուսվածքների խախտումների պատճառով, հա՞, ցնցումների պատճառով ավերվեցին քաղաքներ։ Ես փոքր եմ եղել էդ ժամանակ, մեր շենքը փլվեց, երկու օր էլ ես մնացի շենքի տակ։

Երկրաշարժից հետո մարդիկ հույս ունեին, ես երեխա էի, հիշում եմ, ասում էին՝ երկու տարում քաղաքը կվերականգնեն, գործարանները նորից կաշխատեն, բայց Սովետական Միությունը քանդվեց, հետո Արցախյան պատերազմը սկսվեց, ու քաղաքը, որպես քաղաք, դուրս մնաց քաղաքական հայացքներից։ Հետո երկիրը սկսեց զարգանալ, բայց քաղաքն իր տեղում մնաց, չզարգացավ։

Tigran Grigoryan & Karen BarseghyanԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Ջինսը որպես արվեստ եւ պատմություն. Կարեն Բարսեղյան

Որովհետեւ պատրաստ չէին հոգեբանորեն, որովհետեւ, իմ կարծիքով, սովետում ապրած մարդիկ մինչեւ էսօր գիտեն, թե դեռ սովետ է։ Դա էր խնդիրը, այսինքն՝ սովետից գալ դեպի կապիտալիզմ ու չհասկանալ կապիտալիզմի գաղափարը։

Երբ որ սկսեցին քանդել Երեւանը, սկսեցին քանդել Հյուսիսային պողոտան կառուցելու համար, ճարտարապետության մեջ մի բառ մտավ, ասում էին՝ էլիտ շենք, էլիտար շենք, էլիտար թաղամաս։ Բոլորին դա սկսեց ինչ-որ պահի դուր գալ։
Էդ էլիտարը նաեւ Գյումրու ճարտարապետության մեջ մտավ։ Գյումրու ճարտարապետությունը հիմնականում սեւ քարով էր, ու հանկարծ հայտնվեց դեղնավուն ֆելզիտը, էդ քարով սկսեցին շենքեր կառուցել։ Ջինսը մի բան է, որ չունի էլիտիզմ, եւ ես սկսեցի աշխատել ջինսով։

Կարեն Բարսեղյանի գործըԷս շենքը Սովետական Միության ժամանակ եղել է ԿԳԲ։ ԿԳԲ-ն էր, բայց հիմա նորոգվում է, հետո ի՞նչ է դառնալու։ Ժամանակն այսպես վերափոխում է նյութը։ Երեկ մարդ է ապրել, հետո ԿԳԲ-ի շենք է դառել, հիմա նորից նորոգվում է, վաղը կարող է դառնալ հյուրատուն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այսօր Սամվել Մկրտչյանի հիշատակի օրն է
հաջորդը
Սոցիալական ծախսի վերաբերյալ ՊԵԿ-ի պարզաբանումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն