• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փոփոխությունների առաջարկ զենքի մասին օրենքում

aliq 17:38 | 08.12.2023
aliq 17:38 | 08.12.2023
gun

Ազգային ժողովում դեկտեմբերի 8-ին մի շարք փոփոխություններ են առաջարկվել 2023 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է զենք ունենալուն եւ դրա կիրառման կանոնները փոքր-ինչ պարզեցնելուն:

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ նշել է, որ ուժի մեջ են մտնում զենք ունենալու իրավունքի հայտնի սահմանափակումները (հոգեբանական անհավասարակշիռ վիճակ, տնային բռնությանն առնչվող հանցագործություններ)։ Ըստ փոխնախարարի` նոր կանոնների շնորհիվ մասնավոր ներդրողները հրաձգարաններ կբացեն՝ ներառյալ մարզերում։

Զենքի դասակարգման մեջ առաջարկվել է վերացնել «ծառայողական» կատեգորիան՝ թողնելով միայն քաղաքացիականն ու մարտականը։ Այդպիսով, քաղաքացիական զենքի կատեգորիային են դասվում ատրճանակները (ֆորմալ առումով՝ կարճ հրաձգային փողով ծառայողական զենք, որը զրկված է ավտոմատ կրակելու հնարավորությունից)։

Միաժամանակ, ըստ ներկայիս օրենսդրության, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինվորականները, որոնք ունեն գնդապետից ոչ ցածր կոչում։ Այժմ առաջարկվում է շեմը նվազեցնել մինչեւ փոխգնդապետի կոչումը։

Առաջարկվում է նաեւ ինքնաշեն զենքի արգելք սահմանել, որը կվերաբերի ոչ միայն հրազենային, այլեւ զենքի ցանկացած այլ տեսակի։

Առաջարկվում է նաեւ կրճատել այն տարածությունը, որից ավելի մոտ չի թույլատրվում հրաձգային զենք կիրառել (բացառությամբ հրաձգարանների)։ Գործող օրենսդրությամբ չի թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել բնակավայրերից եւ մայրուղիներից 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, իսկ նախագծով առաջարկվում է 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով։ Ողորկափող զենքի համար առաջարկվում է հեռավորությունը թողնել 500 մետր։

Բացի այդ՝ առաջարկվում է զենքի կիրառման քննությունից ազատել նրանց, ովքեր զինծառայություն են անցել․ նրանց համար առաջարկվում է թողնել միայն տեսական քննությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ն աջակցում է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը
հաջորդը
Մենք աշխատում ենք՝ Ադրբեջանն ուտում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն