• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քաշմիր մահմեդական շրջանը կդառնա Հնդկաստանի նահանգ

aliq 19:30 | 11.12.2023
aliq 19:30 | 11.12.2023
Քաշմիրում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ջամու եւ Քաշմիր մահմեդական շրջանը կորցրել է իր հատուկ վարչական կարգավիճակը եւ պետք է դառնա Հնդկաստանի նահանգ։ Դեկտեմբերի 11-ին նման որոշում է ընդունել երկրի Գերագույն դատարանը։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի վերջը։

Ջամուն եւ Քաշմիրը տարածք է հյուսիսային Հնդկաստանում, երկրի միակ շրջանը, որտեղ մահմեդականները բնակչության մեծամասնությունն են։ Տարածաշրջանը տարածքային վեճերի կիզակետ է: Այդ վեճերը շարունակվում են 1947 թվականից ի վեր, երբ Պակիստանն ու Հնդկաստանը պետական անկախություն ձեռք բերեցին:

Իսլամաբադը չափազանց կտրուկ է արձագանքել Նյու Դելիի որոշմանը։ «Հնդկական օկուպացված Ջամուն եւ Քաշմիրը միջազգայնորեն ճանաչված վիճելի տարածք է: Հնդկաստանի կառավարության ոչ մի գործողություն չի փոխի սա: Պակիստանը մերժում է Ջամուի եւ Քաշմիրի բաժանումը երկու միութենական տարածքների… Հնդկական Ջամուի եւ Քաշմիրի ժողովուրդը երբեք չի ընդունի անօրինական եւ բռնի բռնազավթումը»,- ասված է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դեռ օգոստոսին Պակիստանը նվազեցրել էր իր դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը Հնդկաստանի հետ։ Բացի դրանից՝ այս երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մեհմուդ Քուրեշին հայտարարել է Քաշմիրի կարգավիճակի հարցով Միջազգային դատարան դիմելու պատրաստակամության մասին։ Փորձագետները, սակայն, կարծում են, որ չնայած իրավիճակի լրջությանը՝ Պակիստանի ցանկացած ջանք այս ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, ապարդյուն կլինի։

Փորձագետները նաեւ վստահ են, որ ստեղծված իրավիճակում այլ տերություններ կփորձեն հարթել Հնդկաստանի եւ Պակիստանի հակասությունները։ Ի վերջո, երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք, ուստի նրանց միջեւ զինված հակամարտությունը հղի է լայնածավալ բացասական հետեւանքներով։

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ Չինաստանը կոչ են անում Հնդկաստանին եւ Պակիստանին խաղաղ ճանապարհով լուծել իրենց խնդիրները։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր դաշնակիցները: ԱՄՆ-ն ավանդաբար աջակցել է Պակիստանին։ Բայց ներկայում ամերիկացիները սկսել են ավելի հաճախ անցնել Հնդկաստանի կողմը։ Ներկա պահին Պակիստանը դարձել է Չինաստանի ռազմավարական գործընկերը, որը հանդես է եկել Իսլամաբադի օգտին։ Սակայն Պեկինը կոչ է անում նաեւ Պակիստանի իշխանություններին խելամիտ քաղաքականություն վարել։ Այդուհանդերձ, Չինաստանն ու Հնդկաստանը համանման դիրքորոշումներ ունեն գլոբալ խնդիրների վերաբերյալ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայրենիքից հայրենիք․ Եղվարդ
հաջորդը
ԵԱՏՄ-ում ամենաշատ գործազուրկները Հայաստանում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն