• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայրենիքից հայրենիք․ Եղվարդ

aliq 19:30 | 11.12.2023
aliq 19:30 | 11.12.2023

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Արցախից բռնի տեղահանված 2200 քաղաքացի է ապաստան գտել, որոնց մեծ մասն ապրում է վարձակալած բնակարաններում։

Նախկին զինվորական Բահրամ Հարությունյանը, ծանոթ լինելով Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին, նախընտրել է Եղվարդում հաստատվել։ Հայրենիքը՝ ծննդավայր Արցախը կորցնելուց բացի՝ կորցրել է նաեւ հարազատներին եւ քսանամյա որդուն՝ Գոռին։

Ծանր վիշտը դեռ չի հաղթահարել, որ կարողանա մտածել աշխատանքի, սոցիալական մյուս խնդիրների մասին։ Բայց կարծում է, որ եթե հայրենիք չկարողանան վերադառնալ, կհաստատվեն Եղվարդում, որտեղ հուղարկավորել են Արցախում պայթյունի հետեւանքով զոհված որդուն եւ մյուս հարազատներին։

Լյուսին ու Գայանեն Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց ընդունված 45 արցախցի երեխաներից են, որոնք փորձում են հարմարվել նոր միջավայրում։ Արցախյան տան, բակի ու ընկերների մասին կարոտով ու հիացմունքով են խոսում։ Նրանց նկարչություն դասավանդող ուսուցիչը՝ գեղանկարիչ Ավետիք Ալավերդյանը, ասում է, որ երեխաները մեծերի համեմատությամբ ավելի արագ են համակերպվում նոր իրականությանը։

Ալիսա Սարգսյանը Եղվարդում հարմարվել է, բայց չի համակերպվել հայրենի Արցախը լքելու փաստին։ Համաձայն էր երկու երեխաների հետ էլի դիմանալ շրջափակման դժվարություններին, միայն թե հարազատներով, հարեւաններով շրջապատված հայրենիքում լինեին։ Եղվարդում վարձակալած բնակարանը փոքր է, կենցաղային պայմանները՝ անհարմար, ամեն ինչ ստիպված են զրոյից ստեղծել։ Ի տարբերություն նրա՝ դպրոցահասակ երեխաները ընկերներ ունեն արդեն, տարբեր պարապմունքների են հաճախում։

Գրիգորի Բալայանը Մարտունու Սպիտակաշեն գյուղում մեծ տուն, այգիներ ու անասուներ է թողել։ Իր մշակած նռան այգիներից ստացած բերքով կարողանում էր բազմանդամ ընտանիքին ապահովել ամեն ինչով։ Մինչդեռ Եղվարդում ընտանիքի միակ եկամուտ բերողը որդին է, որը տաքսի է վարում, այն էլ, առողջական վիճակից ելնելով, սահմանափակ ժամանակով։

Բուժաշխատող կինը եւ մանկավարժ հարսը եւս անգործ են։ Հայրենիք, տուն ու ամեն բան կորցրած այս ընտանիքը Արցախից բացի կյանքն այլ տեղում չի պատկերացնում։ Որդու վաստակած գումարով միայն տան վարձն են հասցնում, իսկ մնացած հարցերը մնում են չլուծված։

Բալայանները շատերի պես հարց են տալիս՝ արդյո՞ք պետությունը կարող է լուծել իրենց պես հազարավոր արցախցիների խնդիրները, ինչպե՞ս պետք է Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում ապրող արցախցիները ոտքի կանգնեն, զրոյից տուն-տեղ դնեն, հարմարվեն նոր իրականությանը։

Լուսինե Բալյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մետրոյի գիծ է դուրս բերվել եւս մեկ շարժակազմ
հաջորդը
Քաշմիր մահմեդական շրջանը կդառնա Հնդկաստանի նահանգ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն