• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Իշխանասարի հայացքը եւ սիսիանցիների խաղաղության սպասումը

Մհեր Արշակյան 18:30 | 13.12.2023
Մհեր Արշակյան 18:30 | 13.12.2023
ցոըցանակ Իշխանասար-Սիսիան

Վերջերս Սիսիանում էի։ Ամենից շատ ինձ հետաքրքրում էր, թե ինչ են մտածում մարդիկ պատերազմի եւ խաղաղության մասին։ Հավանաբար սյունեցիներից շատ ոչ մեկին պիտի որ այդքան չհուզի պատերազմի ու խաղաղության թեման։

Այսօր չես ասի, թե Սիսիանը Հայաստանի ամենաանվտանգ քաղաքներից է։ Սիսիան քաղաքի արեւելյան համայնապատկերում, այսպես ասենք, խոյանում է Իշխանասարը, որի գլխին ադրբեջանցի զինվորականներ են նստած։ Նրանք այդտեղ հայտնվել են՝ տարածքից դուրս մղելով հայ զինվորներին։

Հայտնվել են հասկացնելու համար, որ տեղացիներին օր ու արեւ չեն տա սոսկ իրենց ներկայությամբ, թեկուզ առանց կրակոցի։ Նրանց տեսադաշտում է նաեւ Սիսիան-Գորիս ավտոմայրուղին։ Կարճ ասած՝ ադրբեջանցիներն այսօր այդ կողմերում դրության տերն են։ Նշանակում է՝ այդ կողմերից վառոդի հոտ է գալիս, քանի դեռ երկու երկրների իշխանություները փորձում են հասնել խաղաղության։

Եվ ուրեմն Սյունիքի այս հատվածի բնակիչներն ի՞նչ են մտածում խաղաղության մասին։ Գրեթե ոչ մեկը խաղաղությունը չի տեսնում առանց սեփական ազգային արժանապատվությունը մի փոքր առաջ մղելու։ Այսինքն՝ Սիսիանում ոչ ոք հաշտ չէ խաղաղություն ակնկալողի դերին, բոլորն ուզում են, որ Հայաստանը դառնա խաղաղություն պարտադրող։

Ոչ ոք, այո՛, պատերազմ չի ուզում, բայց, դիցուք, պատմության թանգարանի տնօրենն ասում է, որ խաղաղության պետք է հասնել պայքարով, խեցեգործն ասում է, որ «սյունեցի ենք ու պայքարող տեսակ ենք», տուրիստական գործակալության տնօրենը խաղաղության ջատագով է, դեմ չէ, որ Սյունիքը դառնա խաղաղության խաչմերուկ, բայց չի ուզի, որ «էդ խաչմերուկը ոտատակ ընկնելու նման խաչմերուկ դառնա», այսինքն՝ Հայաստանն այստեղ էլ պիտի թելադրող դիրքեր ունենա։

44-օրյա պատերազմի զոհերից մեկի հայրն այլեւս կորցնելու ոչինչ չունեցողի նման ասում է՝ հա՛, թող լինի խաղաղությունը։ Ու վերջ։ Մյուս զոհի հայրը նույնպես դեմ չէ, բայց վերապահումով՝ «բոլոր ազգերի հետ կարելի ա հարաբերություններ կարգավորել, իսկ թուրքի հետ շատ դժվար ա»։

Սիսիանի գյուղերում ընդհանրապես լսել չեն ուզում ադրբեջանցու հետ խաղաղության մասին։ Շատերը հույս ունեն, որ մի օր բախտը մեզ կժպտա, եւ մենք կկարողանանք վերադարձնել Ղարաբաղը։ Դրանից հետո գուցե հնարավոր լինի խոսել խաղաղության մասին։ Այստեղ շատերը վստահ են, որ խաղաղությունը պետք է լինի Հայաստանի առաջ քաշած պայմաններով։

Երբ հարցնում ես, թե ինչպես պատերազմում պարտված Հայաստանը պիտի ստիպի ադրբեջանցուն խաղաղության գնալ իր պայմաններով, գյուղացիներից ոմանք ասում են՝ էդ մենք չենք պարտվել, մեզ խաբել են, դրա համար էլ պարտվել ենք։ Եվ ահա խաղաղության մասին զրույցներից սպրդում է մի նոր մտածողություն, գյուղերում անգամ սկսել են խոսել ռուսների հանդեպ անվստահության մասին, մարդիկ այլեւս չեն վստահում Ռուսաստանին։

Սիսիանում եւ գյուղերում ինձ չհանդիպեց որեւէ մեկը, որ չցանկանար խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Բայց նրանք այն մարդիկ են, որոնք մի անգամ հաղթել են Ադրբեջանին։ Ահա ինչու դժվարանում են խաղաղությունը պատկերացնել պարտվածի դիրքերից։ Իսկ ահա 21-ամյա Ալինան, որը Քաշաթաղից է եկել Հայաստան 44-օրյա պատերազմի պատճառով, հայ-ադրբեջանական հաշտության հետ գերադասում է անձամբ որեւէ կապ չունենալ. «Հնարավոր ա մի քանի դար հետո, բայց մոտ տարիներին՝ դժվար»։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի թեկնածու
հաջորդը
Գրասենյակում աշխատելու նվազագույն օրերի առավելագույն օգուտը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն