• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ

aliq 14:39 | 14.12.2023
aliq 14:39 | 14.12.2023
Երասխ գյուղ

Վերջին ժամանակներում պարբերաբար ադրբեջանական կողմի կրակի տակ գտնվող Երասխի մետալուրգիական գործարանը Կառավարության որոշմամբ կտեղափոխվի եւ կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում: Ըստ դեկտեմբերի 14-ի որոշման՝ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ եւ ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։

Նշվել է նաեւ, որ ներկայում տարածաշրջանում ամրանների մեծ պահանջարկ կա: Կառավարության հաշվարկներով՝ գործարանը կպահպանվի եւս 10-15 տարի, ինչը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ: Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչեւ 500 աշխատատեղ (առաջին փուլում՝ մոտ 240)։  Սկզբնական անհրաժեշտ ներդրումը մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար է: Գործարանը կունենա 200-250 միլիոն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Նախատեսվում է առաջին փուլում կառուցել սեւ մետաղի ջարդոնի վերամշակման գործարան՝ տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ: Երկրորդ փուլում արտադրական ծավալները կկրկնապատկվեն, եւ կկառուցվի նաեւ մետաղական կոնստրուկցիաների եւ արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ եւ այլն):

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անշտապ, բայց հետեւողական դեպի անկախություն. Բաբկեն Արարքցյան (տեսանյութ)
հաջորդը
Խռովել չի կարելի հաշտվել. որտեղ դնել ստորակետը եւ շեշտը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն