• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վատ եղանակը՝ աշխատանքից ուշանալու օրինավոր պատճա՞ռ Ռուսաստանում

aliq 12:04 | 16.12.2023
aliq 12:04 | 16.12.2023

ՌԴ Պետական դումայի  մի խումբ պատգամավորներ՝ Լիբերալ դեմոկրատական ​​կուսակցության  առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, Ռուսաստանի կառավարության հաստատմանն են ուղարկել օրինագծի նախագիծ, ըստ որի՝ եղանակային վատ պայմանները կհամարվեն աշխատանքից ուշանալու հիմնավոր պատճառ։

Նախաձեռնության հեղինակները, մասնավորապես, անհրաժեշտ են համարում աշխատանքային օրենսգիրքը լրացնել այն դրույթով, որի հիման վրա աշխատողի նկատմամբ կարգապահական տույժեր չեն կիրառվի եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակին չներկայանալու դեպքում: Փաստաթղթում նշվում է, որ եղանակային վատ պայմանները, ընդհանուր առմամբ, ուշանալու հիմնավոր պատճառ են, սակայն «սա ամրագրված չէ օրենքով եւ հակասություններ է առաջացնում, նույնիսկ դատական ​​գործընթացների պատճառ»:

Օրինագծի հեղինակներից Իվան Սուխարեւը հայտնել է, որ այժմ միանգամից մի քանի շրջաններում աննորմալ սառնամանիքներ են։ «Սիբիրում արդեն երկրորդ շաբաթը ջերմաչափը -30-ից ցածր է, եղանակային վատ պայմաններ Հեռավոր Արեւելքում եւ Ուրալում, վերջին մի քանի տարիների ընթացքում ռեկորդային ձյուն է տեղացել Մոսկվայի վրա: Մարդիկ դժվարությամբ են շարժվում քաղաքում»,- նշել է պատգամավորը:

Սուխարեւի կարծիքով՝ նման պայմաններում ուշանալը կարող է աշխատողի մեղքով չլինել։ Ձյան առատ տեղումների եւ վտանգավոր մերկասառույցի պատճառով մարդը կարող է տնից աշխատավայր ամենօրյա ճանապարհը անհամեմատ դանդաղ հաղթահարել: «Մենք առաջարկում ենք աշխատանքից ուշանալը դիտարկել որպես հիմնավոր պատճառ, եթե դա եղել է վատ եղանակի պատճառով»,- ամփոփել է Սուխարեւը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միլիոնատերերին գործազրկության նպաստ այլեւս չեն վճարի
հաջորդը
Կանադան աջակցում է Պաղեստին պետության ճանաչմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն