• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ռոսատոմը» կվերականգնի՞ «Նաիրիտի» տարածքը

aliq 17:30 | 16.12.2023
aliq 17:30 | 16.12.2023
Երեւանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատ

«Ռոսատոմը» կարող է Երեւանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման՝ վերականգնման աշխատանքները: Դրա մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտում պետական եւ ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդեւը:

Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է հայկական կողմի համապատասխան ցանկությունը: «Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների եւ հայկական կողմից հետագա ուշադրության եւ հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,- հավելել է Լեբեդեւը: Նա նշել է, որ նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին:

«Ռոսատոմի» պաշտոնյան նշել է, որ անցյալ տարի հայկական կողմի դիմումով ձեռնամուխ են եղել այդ հարցի մշակմանը։ Ըստ նրա՝ Երեւան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում արված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը:

Լեբեդեւը նշել է նաեւ, որ ռուս մասնագետները գույքագրել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում կուտակված թափոնները:

Դեռ 2022-ի հոկտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը հայտարարել էր, որ կառույցը մտադիր է ոչնչացնել «Նաիրիտ» գործարանի 34  քիմիական նյութերը, որոնց պաշարները պահվում են գործարանում։ 34 նյութ կարելի է ոչնչացնել հայտնի մեթոդներով, սակայն հայտնի չէ, թե «լաքեթինոլ» անվամբ նյութից ինչպես կարելի է ազատվել։

Միրզախանյանը նշել էր, որ նման տեխնոլոգիայի չեն տիրապետում անգամ արտասահմանյան մասնագետները, դրա համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) է անհրաժեշտ։ «Հայաստանցի գիտնականները զբաղվում են լաքեթինոլի ոչնչացման տարբերակ գտնելու հարցով, այդ խնդրով դիմել ենք նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների։ Լաքեթինոլի ինքնայրումը պայթյուն կարող է առաջացնել»,– նշել էր ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թվային լուծումներ փոքր եւ միջին բիզնեսի համար
հաջորդը
Նա ավելի մեծ դերակատար էր, քան գիտեինք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն