• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը սովն օգտագործում է որպես պատերազմի գործիք. Human Rights Watch

aliq 17:21 | 18.12.2023
aliq 17:21 | 18.12.2023

Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրում է «սովը որպես պատերազմի մեթոդ օգտագործելու համար»:

Ամերիկյան Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար՝ նշելով, որ հրեական երկիրը միտումնավոր սովամահ է անում Գազայի հատվածի բնակիչներին։

Իրավապաշտպանները պնդում են, որ իսրայելական զորքերը միտումնավոր արգելափակում են ջրի, սննդի եւ վառելիքի մատակարարումը, ոչնչացնում են գյուղատնտեսական հողերը եւ Գազայի 2,3 միլիոն բնակիչներին զրկում գոյատեւելու համար անհրաժեշտ պաշարներից:

«Իսրայելի կառավարությունն օգտագործում է քաղաքացիական սովամահությունը որպես պատերազմի մեթոդ բռնազավթված Գազայի հատվածում,- ասված է զեկույցում։- Համաշխարհային առաջնորդները պետք է բարձրաձայնեն այս սարսափելի պատերազմական հանցագործության դեմ»:

Իսրայելը հերքում է, որ թիրախավորել է խաղաղ բնակիչներին, եւ ասում է, որ փորձում է հեշտացնել անմեղ մարդկանց օգնությունը՝ միաժամանակ թույլ չտալով օգնություն հասցնել ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինյալներին:

Այս տարվա օգոստոսի սկզբին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակի մասին իր զեկույցում հայտարարել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։

«Այստեղ չկան դիակիզարաններ, չկան նաեւ մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը մի քանի շաբաթ անց կոչնչացվի։ ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ գործադրվող սովը ցեղասպանության արխետիպ է, որն իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են խումբը ոչնչացնելուն»,- ընդգծել էր Օկամպոն  իր հայտարարության մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի
հաջորդը
Հարկավոր է ոտքը վերմակի չափ մեկնել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն