• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական բանակն ամենամարտունակն է աշխարհում. Սերգեյ Շոյգու

aliq 16:12 | 19.12.2023
aliq 16:12 | 19.12.2023
Sergey Shoygu

Ռուսաստանի զինուժը աշխարհի ամենամարտունակ բանակն է ներկայում։ Դրա մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Միաժամանակ նա խոսել է ռուսական զորքերի շարքերում կռվել ցանկացող օտարերկրյա կամավորների թվի յոթնապատկման մասին։ Ուկրաինայի զինված ուժերում, ըստ նրա, միտումը հակառակն է:

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության»  ընթացքում ավելի քան 650 հազար զինվորական ձեռք է բերել մարտական փորձ։ Ըստ Սերգեյ Շոյգուի՝ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» 2022-ի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայի զինուժը կորցրել է առնվազն 383 հազար զինվորականի, ինչպես նաեւ 14 հազար տանկ, հետեւակի մարտական մեքենա եւ զրահափոխադրիչ, 553 ինքնաթիռ, 259 ուղղաթիռ, 8,5 հազար հրետանի եւ համազարկային կրակի համակարգ։

Ըստ նախարարի՝ 2023 թվականին բանակի եւ նավատորմի համալրման պլաններն ամբողջությամբ ավարտվել են, նրանց թիվը հասցվել է 1 միլիոն 150 հազարի: Դեկտեմբերին զինված ուժերի թիվը սկսեց աճել մինչեւ 1 միլիոն 320 հազար:

«Ընդհանուր առմամբ, 2023 թվականի համար սահմանված բոլոր առաջադրանքները զինուժը կատարել է, պաշտպանական կարողությունների պահպանման նշված մակարդակն ապահովված է»,- ասել է Շոյգուն։

Նախարարը նշել է, որ 2024 թվականին ռուս զինվորականները կշարունակեն այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությունն» այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն գլխավոր հրամանատարի սահմանած առաջադրանքներն ամբողջությամբ չեն կատարվել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանն օգնություն է ուղարկել ԼՂ-ից տեղահանվածներին
հաջորդը
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է արել ՀՀ-ին նոր պատերազմի չմղել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն