• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրանքներն անհիմն են. Նուբար Աֆեյան

aliq 17:35 | 21.12.2023
aliq 17:35 | 21.12.2023
Noubar Afeyan

Արցախի նախկին պետնախարար, գործարար, սեպտեմբերի 27-ին՝ Հագարիի կամրջին ձերբակալված եւ Ադրբեջանում բանտարկված Ռուբեն Վարդանյանի գործընկեր, Moderna ընկերության համահիմնադիր ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել BBC-ին:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ BBC-ի հաղորդավար Նուալա ՄըքԳովերնը հարցազրույցի սկզբում հայտնել է, որ սեպտեմբերին «Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էթնիկ հայերի երեք տասնամյակ տեւած կառավարմանը։ 120 հազար հայերի ճնշող մեծամասնությունը գաղթեց Հայաստան»:

Հաղորդավարը նշել է, որ անցած շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, գործարար առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ եւ մարդասիրական կազմակերպություններ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ստորագրողների թվում է նաեւ Աֆեյանը։

Ամերիկահայ գործարարը, պատասխանելով հաղորդավարի հարցին, հայտարարել է, որ Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրանքներն անհիմն են։ «Օրինակ՝ նրանք Ռուբեն Վարդանյանին մեղադրում են, թե նա ապօրինի մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենն ու միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այդ անկլավ վերջին 30 տարիներին, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, որն իրավական տեսանկյունից չճանաչված էր, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են ունեցել»,- ընդգծել է Աֆեյանը:

«Մասնավորապես, նրանք խոսում են նաեւ ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին»,- հարցնում է ՄըքԳովերնը: «Հավատացած եմ՝ դրանք անհիմն մեղադրանքներ են»,- պատասխանել է Աֆեյանը:

BBC-ի հաղորդմանը Բաքվի տեսակետները ներկայացրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Վերջինս իր հերթին պնդում է, թե Ռուբեն Վարդանյանի եւ մյուս ձերբակալվածների նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել, եւ նրանք պետք է կանգնեն ադրբեջանական դատարանի առջեւ։ «Ես կարող եմ հարյուր տարբեր փաստեր բերել, եւ, ցավում եմ, որ որոշ մարդիկ, որոնք  հայկական քարոզչության ազդեցության տակ են, իսկ այդ գործողությունների հետեւում կանգնած են որոշակի մարդիկ, ստորագրում են այս բաց նամակը՝ չիմանալով հենց տեղում առկա փաստերը»,- ասել է Ալիեւի օգնականը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սեփական երկիրը պաշտպանելը պատիվ է, ոչ թե պատիժ. Ումերով
հաջորդը
ԱՄՆ-ը՝ Պաղեստին պետության ստեղծման հանձնառու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն