• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիակատար խզումը չի բացառվում. Ռյաբկով

aliq 13:50 | 22.12.2023
aliq 13:50 | 22.12.2023
Sergey Ryabkov
լուս․ ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արտաքին քաղաքական հարաբերությունների խզումը չի բացառվում, թեեւ դա չի բխում Ռուսաստանի շահերից: Դեկտեմբերի 22-ին RTVI-ին տված հարցազրույցում սրա մասին  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա հավելել է, որ հարաբերությունների խզումն ամբողջությամբ կախված է Վաշինգտոնում կատարվող ընտրությունից, եւ ինքը նախապես ոչինչ չի բացառում:

«Մենք մեր քաղաքականությունը հետեւողականորեն, ակտիվորեն եւ ոչ ռեակտիվ ենք վարում՝ ներառյալ ամերիկյան ուղղությամբ՝ առաջնորդվելով սոսկ մեր ազգային շահերով: Մեր շահերից է բխում չխզել դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- շեշտել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների ամբողջական խզման հնարավորության մասին հարցին։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ երկրների միջեւ հաղորդակցությունն ու երկխոսությունը անհրաժեշտ են, բայց եթե ինչ-որ պահի ամերիկացիներն այլ կերպ մտածեն, ուրեմն «բանը կվերջանա խզումով»։ «Ռուսատյացության մակարդակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բոլորովին աննախադեպ է իշխանության բոլոր մակարդակներում եւ ճյուղերում, հիմնական լրատվամիջոցներում: Մենք դա զգում ենք ամեն օր»,- նշել է Ռյաբկովը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որքան գումարի ադամանդ է արտահանվել Հայաստանից 2023-ին
հաջորդը
Իսրայելը նոր առաջարկ կանի ՀԱՄԱՍ-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն