• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելն օգտագործել է իր ամենաավերիչ ռումբերից մեկը

aliq 12:21 | 23.12.2023
aliq 12:21 | 23.12.2023
Ռմբակոծված Գազա

Իսրայելի պաշտպանության բանակը կանոնավոր օգտագործում էր իր ամենահզոր ռումբերը Գազայի պատերազմի ժամանակ այն շրջաններում, որոնք, իր կարծիքով, անվտանգ էին խաղաղ բնակիչների համար: Այս եզրակացությանն է հանգել The New York Times-ը՝ հիմնվելով պատերազմի առաջին վեց շաբաթներին արված  լուսանկարների եւ տեսանյութերի ուսումնասիրության վրա

The New York Times-ը Գազայի հատվածի հարավում, որտեղ Իսրայելը հրամայել է խաղաղ բնակիչներին տարհանել պատերազմի սկզբից ի վեր, հայտնաբերել է մոտ 12 մետր տրամագծով առնվազն 208 խառնարան, որոնք կարող են բացել միայն մոտ 900 կիլոգրամ (2000 ֆունտ) կշռող հզոր ռումբերով, նշում է NYT-ը:

Պարբերականի հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ 2000 ֆունտ կշռող ռումբերը լայնածավալ վտանգ են ներկայացնում Գազայի հարավում ապաստան գտած խաղաղ բնակիչների համար: Երբ նման ռումբը պայթում է, այն արձակում է պայթյունի ալիք, որը հազարավոր ոտնաչափ թռչող մետաղական բեկորներ է ցրում բոլոր ուղղություններով, նշում է New York Times-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը The New York Times-ին հայտնել է, որ Իսրայելի առաջնահերթությունը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, եւ «նման բնույթի հարցերը կուսումնասիրվեն հետագա փուլում»։ Իսրայելի պաշտպանության բանակից հայտնել են, որ միջոցներ կձեռնարկվեն խաղաղ բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար:

Գազայում պատերազմի սկզբից ի վեր, ըստ ինքնավարության առողջապահության նախարարության, որը հաշվետու է ՀԱՄԱՍ-ին, ավելի քան 20 հազար մարդ է զոհվել։ ՄԱԿ-ը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ իրականությանը մոտ են համարում պաղեստինյան կողմի գնահատականները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ներգաղթյալները ֆրանսերենի պարտադիր քննություն կհանձնեն
հաջորդը
ԱՄՆ-ը կվերականգնի ավիաբազան, որտեղից սկսվել է Ճապոնիայի ռմբակոծությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն