• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դաշնակից երկրի հանդեպ տարրական հարգանքը բացակայում է. ՀՌՀ

aliq 17:15 | 25.12.2023
aliq 17:15 | 25.12.2023
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն արձագանքել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու որոշման վերաբերյալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածած մեկնաբանությանը:

ՀՀ-ում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունն ավելի վաղ նշել էր, որ Կարգավորող մարմնի վճռով սահմանափակվել է «հայ ունկնդրի` իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»: ՌԴ դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատել է նաեւ որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական, փոխշահավետ եւ փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ պարզաբանում ներկայացնել որոշման վերաբերյալ։

Մասնավորապես նշվում է, որ 2017-ին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստացած «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է Հայաստանի օրենսդրությունը եւ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերություններ» մեկնաբանության հետ:

«Իր սահմանադրական լիազորությունների շրջանակում հանձնաժողովն ապահովել եւ ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու  բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, եւ նույնիսկ մեծ երեւակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական լրատվամիջոցը»,- ասված է ՀՌՀ հայտարարության մեջ:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը միաժամանակ հիասթափեցնող է անվանել «Ռադիո Sputnik»-ի եւ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինն ու Փաշինյանը շփվելու հնարավորություն կունենան. Պեսկով
հաջորդը
Հանուն կլիմայի, հանուն բարեկեցիկ գյուղի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն