• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՑԱԽԱԼ-ին չեն բավարարում զենքի մասշտաբն ու հզորությունը

aliq 11:19 | 26.12.2023
aliq 11:19 | 26.12.2023
Իսրայելի պաշտպանության բանակ

Իսրայելական Yedioth Ahronot պարբերականը տեղեկություններ է հրապարակել ԱՄՆ-ի կողմից Իսրայել ուղարկված զենքի մասին։

Պարբերականի տվյալներով՝ Գազայում ռազմական գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ը Իսրայել է ուղարկել զենքով բեռնված 230 ինքնաթիռ եւ 20 նավ։ Այդ զինատեսակները ներառում են հրետանային արկեր, զրահատեխնիկա եւ զինվորականների հիմնական մարտական ​​տեխնիկա:

Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան պարբերականի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է օգտագործվում զինամթերքը։

Նրա տվյալներով՝ իսրայելական բանակն օգտագործել է զինամթերքի մեծ մասը, որին տիրապետում էր նախքան պատերազմը։ Միաժամանակ ՑԱԽԱԼ-ը համալրել է իր զինապահեստները՝ պատրաստ լինելու «Հըզբոլլահի» դեմ լայնածավալ պատերազմի։

Ըստ պարբերականի՝ իսրայելական բանակը դեռեւս չի օգտագործել լիբանանյան ճակատում հարձակողական եւ հակաօդային պաշտպանության համար հատկացված զինամթերքը։

Հոդվածում նշվում է, որ «Գազայում վտանգն» ավելի ահարկու դուրս եկավ, քան ակնկալում էին Թել Ավիվում: Բախումների ժամանակ սպանված եւ վիրավորված իսրայելցի զինվորների թիվը սպասվածից չափազանց մեծ է. Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի զինվորների շրջանում  զոհերի ընդհանուր թիվը հասել է 158-ի։ Այս հանգամանքը Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստիպում է մտորել բանակի գործողությունները վտանգավոր տարածքներում հեշտացնելու համար կիրառվող զենքի մասշտաբի եւ հզորության շուրջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարվարդի համալսարանի նախագահը՝ գրագո՞ղ, թե՞ քավության նոխազ
հաջորդը
Ինչպես եւ երբ կհանձնեն ավարտական քննությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն