• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ինչպես եւ երբ կհանձնեն ավարտական քննությունները

aliq 12:28 | 26.12.2023
aliq 12:28 | 26.12.2023
School examination

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը եւ աշխատակարգը:

Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական եւ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը եւ բողոքարկումը:

Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում ուսուցումն անցկացվում է ըստ Հանրակրթության նոր պետական չափորոշչի: Այն պահանջում է քննությունների կազմակերպման եւ անցկացման գործընթացի առանձնահատկությունների հստակեցում եւ համակարգված, միասնական մոտեցում գործընթացին:

Ըստ այդմ՝ Տավուշի մարզի ուսհաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքի ստուգում չի արվելու, իսկ 9-րդ դասարանում ավարտական եւ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվելու են այլ ընթացակարգով: Հստակեցվել են քննությունների անցկացման ձեւը (գրավոր կամ բանավոր), նոր չափորոշչով ուսուցման դեպքում՝ 9-րդ դասարանում նաեւ նախագծային աշխատանքի եւ էսսեի միջոցով որոշ քննությունների հանձնման մեխանիզմները:

Մինչեւ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

«Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ):

Բոլոր այն դպրոցներում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:

Մինչեւ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը

9-րդ դասարանի ավարտական քննությունների առարկաները`

«Հայոց լեզու» (գրավոր), թեստ.

«Գրականություն» (բանավոր).

«Հայոց պատմություն» (բանավոր).

«Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.

«Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր.

«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր), թեստ.

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք).

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաեւ «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր):

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաեւ իրենց մայրենի լեզվից եւ գրականությունից՝ բանավոր:

9-րդ դասարանի ավարտական քննությունների առարկաները՝

«Հայոց լեզու» (գրավոր), թեստ.

«Գրականություն» եւ «Հայոց պատմություն» — էսսե (գրավոր), քննության օրը՝ ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Էսսեն ստուգվում է քննության օրը, եւ սովորողները գնահատվում են երկու առարկաներից:

«Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.

«Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր).

«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձեւով:

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք).

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաեւ «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր):

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաեւ իրենց մայրենի լեզվից եւ գրականությունից:

Նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանում «Բնագիտություն» առարկաներից նախագծային աշխատանքը հանձնվում է քննաշրջանից մեկ ամիս առաջ եւ ստուգվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023 թվականի N 22-Լ հրամանով հաստատված մենթոր դպրոցների ներկայացուցիչներից ձեւավորված հանձնաժողովի կողմից:

Քննությունների անցկացման ժամանակահատվածը սահմանվել է կարգով:

12-րդ դասարանի ավարտական քննությունների առարկաները`

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր), թեստ.

«Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.

«Հայոց պատմություն» (գրավոր), թեստ.

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաեւ «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր):

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաեւ իրենց մայրենի լեզվից եւ գրականությունից (բանավոր):

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից 10 օրվա ընթացքում եւ հունիսի առաջին աշխատանքային օրվանից 30 օրվա ընթացքում: Ե՛վ հունվարին, ե՛ւ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Միեւնույն առարկայից ե՛ւ միասնական, ե՛ւ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարող են ազատվել գիտելիքի ստուգումից, ավարտական եւ պետական քննություններից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՑԱԽԱԼ-ին չեն բավարարում զենքի մասշտաբն ու հզորությունը
հաջորդը
Ռազմական ոստիկանության 2023-ի «ավարը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն