• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի արտգործնախարարը ողջունել է բանակցությունների առաջընթացը

aliq 10:45 | 27.12.2023
aliq 10:45 | 27.12.2023
Hossein Amir-Abdollahian

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 27-ին ՌԴ արտգործնախարար  Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքը: Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, համագործակցության ընթացքն ու երկկողմ հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերին:

Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների թեմային՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների առաջընթացը: Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով։

ՌԴ արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի տարածքային ամբողջականությանը եւ մտադիր չէ փոխել դիրքորոշումն այդ հարցում:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի ԱԳՆ են կանչել Թեհրանում ՌԴ գործերի հավատարմատարին՝ բողոք հայտնելու ռուս-արաբական ֆորումին ընդունված հայտարարության դրույթներից մեկի դեմ: Իրանական կողմի բողոքն առաջացրել է հայտարարության մի մասը, որում խոսվում է Պարսից ծոցում երեք կղզիների կարգավիճակի մասին:

Իրանական կողմը բողոք էր հայտնել, որ ռուսական կողմը պաշտպանել է Մարոկկոյում անցկացված ռուս-արաբական համագործակցության համաժողովի ամփոփիչ հայտարարության անհիմն հավակնությունները:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 27-ին կժամանի Հայաստան։ Դրա մասին խոսնակը նշել է X–ի (նախկին Թվիթեր) իր գրառման մեջ։ Ըստ ԱԳՆ խոսնակի՝ նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
հաջորդը
Երեւանի մետրոն շուտ կբացվի, ուշ կփակվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն