• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցելու Հայաստանին. Զախարովա

aliq 14:30 | 27.12.2023
aliq 14:30 | 27.12.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Արեւմուտքի համար միեւնույնն է հայ ժողովրդի եւ Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Դեկտեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ նախորդ տարին աշխարհի շատ երկրների եւ ժողովուրդների համար հեշտ չէր, եւ այն բարդ էր նաեւ Հայաստանի համար։

Ռուս դիվանագետը հայտարարել է, որ արտաքին ուժերը Երեւանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ քաշելու փորձեր են անում:  Ըստ Զախարովայի՝ Արեւմուտքի համար հայ ժողովրդի եւ Հայաստանի բնակչության ճակատագիրը բացարձակ միեւնույնն է։ «Նրանք հայերի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում են բացառապես իրենց հետաքրքրությունների համար»,- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցելու Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը` հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայի համար իսկապես կարեւորագույն նշանակություն ունի՝ մի շարք պատճառներով։

Մարիա Զախարովան միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան լավ հեռանկարներ է տեսնում Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար՝ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչի համոզմամբ՝ նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:

«Ընդհանուր առմամբ հետաքրքրված ենք Հարավային Կովկասում կոնֆլիկտայնության մակարդակի նվազմամբ եւ այդ տարածաշրջանի հարստագույն ներուժի բացահայտմամբ», -շեշտել է Զախարովան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվում պահվող հայերին են փոխանցվել ընտանիքների ուղարկած փաթեթները
հաջորդը
Արցախցի Հերմինեն երազում է բեմում ելույթ ունենալու մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն