• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության օրակարգը Երեւանի եւ Բաքվի միջեւ է. Բայրամով

aliq 16:59 | 28.12.2023
aliq 16:59 | 28.12.2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 28-ին տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության շուրջ պայմանագրի դրույթներին, ինչպես նաեւ Հնդկաստանի՝ Հայաստանին զենքի վաճառքին։

Նա նշել է, որ Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, դրա հետ մեկտեղ իրականացվող նախագծերի հետ։ Ըստ Բայրամովի՝ իբրեւ պաշտոնական դիրքորոշում դա մեզ ուղղված մոտեցում չէ, կոմերցիոն մոտեցում է, ռազմարդյունաբերության զարգացման համար դրված նպատակի պահանջ։

«Կա երկարատեւ օկուպացիայի եւ ռազմական հակամարտության գործոն։ Նման քայլն այն ժամանակ, երբ տարածաշրջանում կա խաղաղության փխրուն եւ պատմական հնարավորություն, վնասում է գործընթացին եւ ավելի է ոգեշնչում հայկական կողմի ռեւանշիստներին»,- հավելել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը բացահայել է նաեւ բանակցությունների որոշ մանրամասներ: Մասնավորապես նա նշել է, որ  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի վերադարձի հարցը, որն առնչվում է սահմանազատմանը, ինչն, ըստ Բայրամովի, տեխնիկական հարց է։ Ընդհանուր սկզբունքներն արտացոլված են խաղաղության համաձայնագրում:

«Հայաստանն ունի նաեւ իր հավակնություններն ու տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց մենք խոսում ենք բնակավայրերի մասին։ Այդ գյուղերի պատկանելությունը վեճի առարկա չէ։ Հասկանալի է, թե ովքեր են այդ գյուղերում ապրել խորհրդային շրջանում»,- նշել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգը երկկողմ հարց է: Իսկ եթե երրորդ կողմերը չեզոք են եւ օբյեկտիվ, Ադրբեջանը միայն ողջունում է դա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
33 թեկնածուներից 24-ն ինքնաառաջադրվել են
հաջորդը
Ովքեր ասում են՝ Վանաձորը տխուր ու մռայլ է, քաղաքի սրտի մեջ չեն մտել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն