• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Microsoft-ը հեռացնում է Windows կոճակը ստեղնաշարից

aliq 10:18 | 05.01.2024
aliq 10:18 | 05.01.2024
Microsoft-ի Windows ստեղնը ստեղնաշարին

Microsoft-ը հայտարարել է, որ Windows օպերացիոն համակարգի ստեղնաշարերից հանում է Windows կոճակը, որը սովորաբար գտնվում էր ձախ «ctrl»-ի եւ «alt»-ի միջեւ: Օգտատերերն այս ստեղնը կիրառում էին «գործարկում» ընտրացանկը միացնելու համար, սակայն այն այլեւս հասանելի չի լինի նոր ստեղնաշարերի վրա:

Windows կոճակի փոխարեն կհայտնվի Copilot («երկրորդ օդաչու») կոչվող ստեղնը, որը կգործարկի Microsoft-ի մշակած սեփական նեյրոցանցը։ Copilot-ը ծառայություն է մատուցում արհեստական ​​բանականության օգնությամբ եւ նախատեսված է օգտատերերին աջակցելու տեքստ գրելիս, տարբեր լեզուներից թարգմանելիս եւ այլ առաջադրանքներ կատարելիս:

Windows կոճակն առաջին անգամ հայտնվել է ստեղնաշարերի վրա 1994 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր դարձել է «ոսկե ստանդարտ» համակարգչի գրեթե բոլոր ստեղնաշարերի համար: Այն ընդունակ է բացելու ոչ միայն համակարգի հիմնական ընտրացանկը, այլեւ մասնակցում է բազմաթիվ «թեժ ստեղների» կոմբինացիաներին: Մասնավորապես, հնարավորություն է ընձեռում սահուն անցում կատարելու համակարգչի պատուհանների եւ հավելվածների միջեւ, նվազագույնի հասցնելու այդ պատուհանները եւ այլն:

Copilot ստեղնը օգտատերերին կտրամադրի այլ հնարավորություններ: Microsoft-ը նշում է, որ նեյրոցանցի օգնությամբ օգտատերերը կկարողանան ավելի արագ եւ արդյունավետ տեքստ գրել, թարգմանել այն օտար լեզուներով՝ առանց թարգմանիչ հավելված օգտագործելու, ստեղծել տարբեր փաստաթղթեր եւ կատարել օպերացիոն համակարգի ձայնային կառավարում: Նեյրոցանցը խորապես ինտեգրվելու է Windows-ի բոլոր նոր վարկածներին եւ պետք է բարելավի օգտատերերի աշխատանքը:

Նոր ստեղնաշարով առաջին ստեղնաշարերը կցուցադրվեն հունվարի 9-12-ն անցկացվելիք CES 2024 ցուցահանդեսում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Microsoft կորպորացիան բանակցություններ է վարում գործընկերների հետ՝ բացելու համար սեփական բջջային խաղերի առցանց խանութը, որն այս շուկայում կփոխարինի Apple-ին եւ Google-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը Ադրբեջանին ներառել է կրոնական ազատությունների հսկողության ցանկում
հաջորդը
ՌԴ-ն չի խոչընդոտում Երեւանին եւ Բաքվին հաշտեցնելու` ԱՄՆ ջանքերը. Պետդեպ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն