• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չի մեկնաբանել՝ խաղաղության պայմանագրում ինչ փոփոխություններ կան

aliq 17:56 | 05.01.2024
aliq 17:56 | 05.01.2024
Armen Grigoryan

Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978 թվականների խորհրդային քարտեզները։ Դրա մասին հունվարի 5-ին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվում են:

ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի հաջողության հասնել՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի վաղ կատեգորիկ «ոչ» է ասել հայկական կողմի առաջարկին։ Գրիգորյանը չի մեկնաբանել, թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել՝ նշելով, որ մեծ առաջընթաց կա, եւ վերջին առաջարկը տարբերվում է նախորդներից, բազմաթիվ կետեր կան, որոնք ընդունելի են իրենց համար։

«Սրա մասին կխոսենք հետագայում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ ավելի հստակ առաջընթացներ կունենանք։ Բանակցություններն այն իմաստով, որ տեքստեր են փոխանակվում, ընթանում են։ Հուսանք՝ ավելի առարկայական քննարկումների հնարավորություն շուտով կլինի, եւ դրանց արդյունքում ավելի հստակ հրապարակային կխոսենք»,- նշել է Գրիգորյանը։ Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների շուրջ, հիմա հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն իր համաձայնությունը նաեւ հրապարակային հաստատի։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է պնդել, որ ապաշրջափակվող յուրաքանչյուր ենթակառուցվածք պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո, եւ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա։ «Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում պատրաստ ենք ապաշրջափակումը կազմակերպել եւ աշխատել այս ուղղությամբ։

Հայաստանը շարունակելու է աշխատել ընդհանուր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշել է Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը կարեւորել է այն հանգամանքը, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռաիսին կանխատեսել է Իսրայելի կործանումը
հաջորդը
Ավիատոմսի ծախսի փոխհատուցում 16-30 տարեկանների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն