• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լուսին կհասցվի հաղորդագրություն աշխարհից երեխաներից

aliq 14:47 | 08.01.2024
aliq 14:47 | 08.01.2024
ՆԱՍԱ-ի Peregrine 1 լուսնագնաց

ԱՄՆ-ում Vulcan Centaur հրթիռով հունվարի 8-ին Լուսին է արձակվել The Peregrine 1 լուսնագնացը:

Եթե տիեզերական ռոբոտաշինությամբ զբաղվող Astrobotic կորպորացիայի կառուցած Peregrine 1-ի առաքելությունը հաջողությամբ պսակվի, այն կդառնա մասնավոր ընկերության սարքի՝ Երկրի բնական արբանյակի վրա վայրէջք կատարած առաջին լուսնագնացը: Ծրագրի նպատակն է Լուսին տիեզերագնացներ ուղարկելուց առաջ տվյալներ հավաքել երկնային մարմնի մակերեւույթի վերաբերյալ:

Թռիչքն ըստ ծրագրի ընթանալու դեպքում Peregrine-ը Լուսնի վրա վայրէջք կկատարի փետրվարի 23-ին:

Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ Peregrine 1-ը հագեցած է ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA), ինչպես նաեւ 15 այլ ընկերությունների եւ կազմակերպությունների սարքավորումներ: Դրանց օգնությամբ չափելու է ճառագայթման մակարդակը, մակերեւութային եւ ստորգետնյա ջրային սառույցը, մագնիսական դաշտը եւ էկզոսֆերա կոչվող գազի չափազանց նուրբ շերտը:

Ուշագրավ է, որ մոդուլը պարունակում է ոչ գիտական բեռներ, դրանց թվում՝ «մեկ բիթքոյնով բեռնված» ֆիզիկական մետաղադրամ եւ ճապոնական «լուսնային երազանքի պարկուճ», որը պարունակում է 185 հազար 872 հաղորդագրություն ամբողջ աշխարհի երեխաներից: Տիեզերական մոդուլը դրանից բացի պարունակում է նաեւ 200 մարդու աճյուններ, ներառյալ՝ «Ասղային ուղի» սերիալի ստեղծող Ջին Ռոդենբերիի եւ սերիալի  մի քանի դերասանների աճյունները, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Դուայթ Էյզենհաուերի եւ Ջոն Քենեդիի մազերի նմուշները: Ընկերությունը պնդում է, որ ԴՆԹ-ն տիեզերք ուղարկելով հնարավոր կլինի հազարավոր տարիներ պահպանել «մարդկային գենոմը»: Մարդու աճյունը բնական արբանյակ ուղարկելու արժեքը կազմում է 13 հազար դոլար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հութիները համաշխարհային առեւտրի լուրջ սպառնալիք
հաջորդը
Խաղալիքների որակը կվերահսկեն լաբորատոր սարքավորումներով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն