• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ո՞րն է հանրային գերակա շահը. Արսեն Խառատյան

aliq 10:44 | 09.01.2024
aliq 10:44 | 09.01.2024

Արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան, Վրաստանի եւ Հայաստանի «Ալիք Մեդիա» կայքերի հիմնադիր Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերը  վերացնելու՝ Երեւանի իշխանությունների որոշմանը:

Խառատյանը նշում է, որ «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերը վերացնելու վերաբերյալ քաղաքապետարանը դեռեւս որեւէ տրամաբանական բացատրություն չի տվել: Ինչ է հասկանում քաղաքապետարանը «հանրային շահ» ասելով, երբ իր որոշումները երեւանցիների շահերին ծառայեցնելու փոխարեն փորձում է այդ նույն «հանրային գերակա շահով» արդարացնել թենիսի կորտերը վերացնելու իր քմահաճ որոշումը՝ նման  կերպ ոտնահարելով մայրաքաղաքի բնակիչների իրական հանրային շահը:

«Ավելի հանրային տարածք, քան 4 տասնամյակի ավանդույթով այս կորտերն են դժվար է պատկերացնել»,- նշել է Արսեն Խառատյանը: Նա հավելել է, որ հատկապես վերջին օրերին մարզային դպրոցների նորակառույց վոլեյբոլի, ֆուտզալի, բասկետբոլի մարզասրահների «ստանդարտներից բողոքող վարչապետն ու իր կառավարությունը, որոնք ջանք չեն խնայում սպորտի կարեւորությունից խոսել, պետք է բացատրեն, թե ինչո՞վ են ուզում փոխարինել մեր մանկության այս բացառիկ սպորտային կենտրոնը»:

Վերլուծաբանն իր անձնական օրինակով հիմնավորում է, որ  հենց «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերի շնորհիվ է, որ թենիսն այլեւս ոչ թե շռայլություն, այլեւ միանգամայն հասանելի սպորտային զբաղմունք էր դարձել միջին երեւանցու համար:

Արսեն Խառատյանն ընդգծում է, որ լավագույն լուծումը ոչ թե«Բուրիվեսնիկը» վերացնելը, այլ բարելավելումն ու անհրաժեշտության դեպքում սուբսիդավորումն է, «որպեսզի թենիս խաղալը, կամ՝ խաղալ սովորելը, հասանելի լինի միջին երեւանցու համար նաեւ հիմա, ինչը եւ կլինի իրական հանրային գերակա շահը»:

Երեւանյան «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերի նկատմամբ հասարակական լայն հնչեղությունը հույս է ներշնչում, որ քաղաքային իշխանությունները գուցե հարգեն երեւանցիների տեսակետը եւ վերանայեն իրենց հապճեպ ընդունած որոշումը:

Քաղաքապետարանի ուշացած արձագանքը

Ավելի ուշ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանը օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չունի: Միաժամանակ նա չի բացառել, որ կորտերը կտեղափոխեն։ «Թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում դրանք այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»,– հավելել է Կոստանյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բռնակալ ավետարանիչը խոշտանգել է ծխականներին
հաջորդը
Քանի բարձրաստիճան այց է կատարվել ՀՀ եւ արտերկիր 2023-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն