• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պայմանագրում հետագա ագրեսիայի համար հիմք չպետք է լինի․ Միրզոյան

aliq 13:08 | 10.01.2024
aliq 13:08 | 10.01.2024
Ararat Mirzoyan

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի դեկտեմբերի վերջին ներկայացրած առաջարկներում  հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է ե՛ւ որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, ե՛ւ որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։

Հունվարի 10-ին դրա մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ հունվարի 4-ին հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական առաջարկները։ Արտգործնախարարը հավելել է, որ Երեւանը բավական կառուցողական է աշխատել այդ առաջարկների վրա, հայկական կողմի ուղարկած առաջարկները կրկին շատ կառուցողական են:

«Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որեւէ այլեւայլության եւ երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, եւ վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- ընդգծել է արտգործնախարարը։

Միրզոյանը շեշտել է, որ եթե երկրների միջեւ սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջելու, ուրեմն խաղաղության պայմանագրում առնվազն պետք է լինեն այն հստակ հիմքերը, որոնց վրա հետագայում պետք է ընթանա սահմանազատման գործընթացը։

«Եթե մենք խաղաղություն ենք հաստատում, հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որ դժվար եւ հնարավորինս անհնար լինի կասկածի տակ դնել եւ խախտել, պայմանագրում չպետք է հիմքեր լինեն հետագա էսկալացիաների համար»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քանի ՀՀ քաղաքացի է ստիպողաբար վերադարձվել ԵՄ-ից Հայաստան 2023-ին
հաջորդը
Որ մթերքն է էժանացել Հայաստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն