• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աֆրիկայում նոր պատերազմ է հասունանում

aliq 10:38 | 15.01.2024
aliq 10:38 | 15.01.2024
Եթովպիայի բանակ

Սոմալին Եթովպիայի հետ վիճելի տարածքի համար սպառնում է պատերազմով, որպեսզի Եթովպիային թույլ չտա ճանաչել Սոմալիլենդի անջատված տարածքը:

Հունվարի 1-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն է ընձեռում դեպի ծով ելք չունեցող Եթովպիային ռազմածովային բազա ստեղծելու Սոմալիլենդի ափին, ալեկոծել է Աֆրիկյան եղջյուրը՝ աշխարհի ամենաանկայուն շրջաններից մեկը, գրում է բրիտանական The Guardian-ը։

Սոմալին Սոմալիլենդը համարում է իր տարածք եւ գործարքը անվավեր է հայտարարել: Այն նույն ժամանակ, երբ համաձայնագրի դեմ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ցույցեր էին անցկացվում,  նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը սոմալացիներին կոչ էր արել «պատրաստվել հայրենիքը պաշտպանելու»:

«Մենք հետամուտ ենք բոլոր դիվանագիտական ​​տարբերակներին, եւ հուսով եմ, որ Եթովպիան խելքի կգա, բայց մենք պատրաստ ենք պատերազմի, եթե Աբին պատերազմ ցանկանա»,- ասել է նախագահի խորհրդականը՝ նկատի ունենալով Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդին։

Եթովպիայի եւ Սոմալիի հակամարտությունը սկսվել է 1977-1978 թվականներին վիճելի տարածաշրջանի շուրջ, եւ լարվածությունը դեռեւս պահպանվում է: Եթովպիան ներխուժել է Սոմալի 2006 թվականին՝ իսլամիստներին Մոգադիշոյից դուրս մղելու համար: Սոմալին արդեն երկու տասնամյակ ենթարկվում է «Ալ-Քաիդայի» հզոր մասնաճյուղ «Ալ-Շաբաբի» պարբերական հարձակմանը, ինչն այն դարձնում է աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը: Ի հակադրություն Սոմալիի՝ Սոմալիլենդն ապրում է համեմատաբար խաղաղ կյանքով:

Սոմալիլենդը բրիտանական գաղութ էր մինչեւ 1960 թվականը։ Տարածքը հինգ օր անկախ էր նախքան երբեմնի իտալական գաղութ Սոմալիին միանալը: Դա անհավասար դաշինք էր, որն ավարտվեց 1991 թվականին Սոմալիլենդի անջատմամբ՝ Խորհրդային Միության կողմից աջակցվող ռազմական ռեժիմի դեմ տասը տարի տեւած ազատագրական պայքարից հետո: Ներկայում Սոմալիլենդը փաստացի անկախ պետություն է՝ իր արժույթով, խորհրդարանով եւ օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչություններով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լարսը փակ է բեռնատարների համար
հաջորդը
Պատերազմից ամենից շատ տուժել է Ուկրաինայի մետաղագործությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն