• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Գոյ» թատրոնի անձնակազմը շարունակում է պայքարը

aliq 12:04 | 15.01.2024
aliq 12:04 | 15.01.2024
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

Հունվարի 15-ի առավոտյան «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը հավաքվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց։ Թատրոնի ստեղծագործական անձնակազմը պահանջում է, որ իրենց «Գոյ» թատրոնը չլուծարեն ու չմիացնեն մեկ այլ թատրոնի։

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ»  թատրոնի աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ ԿԳՄՍ նախարարությունում նոր տնօրեն Կարեն Սիմոնյանը հունվարի 15-ին ստորագրելու է փաստաթուղթ, որով էլ «Գոյ» թատրոնը կմիավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Թատրոնի բեմադրիչ Արթուր Սահակյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ներկա պահին ընթացող դատական գործը վերաքննիչ դատարանում է, բայց այս պահին հայց է ներկայացվել գործը տեղափոխել Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Նա հավելել է, որ պատճառն այն է, որ եթե լիներ Վերաքննիչում, մինչեւ դատարանի որոշում ընդունելը իշխանությունները ոչինչ չէին կարող անել, իսկ եթե վարույթը քննվում է քաղաքացիական դատարանում, նրանք վաղն էլ կարող են մտնել թատրոն:

Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այս պահի դրությամբ վարույթը դեռ չի ընդունել եւ շարունակում է մնալ Վերաքաննիչ դատարանում, ուստի այս պահին ԿԳՄՍՆ-ում եթե ինչ-որ բան ստորագրվի, այն հակաիրավական կլինի։

Սահակյանն ընդգծել է, որ իշխանությունները մինչեւ օրս ոչ մի բան չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով, «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է իրենց համար։ «Ուզում ենք անկախ ստեղծագործել մեր հայրենիքում։ Այդ թատրոնը մեր տունն է, ու մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել, մենք նահանջելու տեղ չունենք»,- շեշտել է բեմադրիչը։

Թատրոնը չի հրաժարվել փաստաբանի ծառայություններից

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Գոյ» թատրոնի անձնակազմը մտադիր է անվստահություն հայտնել թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին, որպեսզի նա հնարավորություն չունենա իրենց փոխարեն որոշումներ ընդունելու։

Թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը հայտնել է, որ իրեն նախարարությունում Կարեն Սիմոնյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ են ներկայացրել, ըստ որի՝ իբր թատրոնը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից։ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն իր հերթին ասել է, որ տնօրեն Սիմոնյանին անվստահություն հայտնելուց ու հրաժարականը պահանջելուց հետո կստեղծվի խորհուրդ, որը կնշանակի փաստաբան:

Նա վստահեցրել է, որ իրենց թատրոնը պահպանելու համար դիմելու են բոլոր միջազգային ատյաններին, ընդհուպ Եվրոպական դատարանին։ Թատրոնի անձնակազմը միաժամանակ պաշտոնական նամակներ է գրել ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին խնդրանքով՝ օգնեն իրենց այս հարցում։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը «Գոյը» Սունդուկյանի թատրոնին միացնելու որոշումը հիմավորել էր նրանով, որ «Գոյ» կենտրոնը 2022-ին 3 միլիոն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի դրանից՝ հրավիրված բեմադրիչները ներկայացումներ չեն բեմադրել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավստրալիան Ուկրաինային ուղղաթիռներ չի փոխանցի
հաջորդը
Մետրոյի կայարանում երկու շարժասանդուղք հիմնովին կփոխարինվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն