• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Դոնալդ Թրամփին սպասելիս

Մհեր Արշակյան 20:30 | 15.01.2024
Մհեր Արշակյան 20:30 | 15.01.2024
մեջբերում Մհեր Արշակյանից

Ալիեւը հաստատուն քայլերով գնում է դեպի այն օրը, երբ իրեն կներկայացվի էթնիկ զտման մեղադրանք: Մինչեւ հիմա պաշտոնական մեղադրանք չկա, քանի որ կա բանակցություն: Հիմա Ալիեւը կրկին Զանգեզուրի միջանցք է ուզում: Ինքը ուզում է Հայաստանին արժեզրկի, որ դրսում խոսելու բան չունենանք: Արժեզրկման համար կան նաեւ հայ-թուրքական բանակցությունները, թուրքերը կողքից մեզ պիտի համոզեն, որ քարը մեր փեշից թափենք:

Այնպես չէ, որ Ալիեւը 100 տոկոս հաջողության հույս ունի, նա ամեն ինչ պիտի անի, որ մինչեւ ԱՄՆ նախագահի ընտրություններ ոչ մի հարց չլուծվի, թեկուզ միջանցքի: Եթե ընտրություններում հաղթի Թրամփը, Ալիեւն առանց որեւէ խոչընդոտի եւ նույնիսկ աջակցության կվերցնի միջանցքն էլ, բացառված չէ՝ Սյունիքն էլ: Նրա վերջին հայտարարությունները, որոնք ափերից հանեցին Նիկոլ Փաշինյանին, արձանագրում են, որ օրակարգը չի փոխվել, հանգամանքները պիտի փոխվեն:

Գլխավոր հանգամանքը Թրամփի ընտրությունն է, որին քիչ են հետաքրքրում այլ պետությունների կռիվները, կամ, ինչպես Մարկեսն է ասում Ռեմեդիոս Գեղեցկուհու մասին, այլոց հուզող կրքերը:

Իրավիճակը նրանով է վատ, որ մենք Ադրբեջանից պահանջներ չունենք կամ, եթե ունենք, դրանց համար պատերազմ չենք սկսի. ասենք, Իշխանասարի համար: Մեր առավելագույն մանեւրային տարածքը բանակցությունն է: Փոխարենը Ադրբեջանn ունի պահանջներ եւ նույնիսկ կամք` դրանք կռվով ստանալու:

Հիմա ինչո՞ւ ամեն ինչ այդքան հարթ չէ Ադրբեջանի համար: Որովհետեւ Ադրբեջանը չի դադարում ռուսական խաղաղության օրակարգի կցորդ լինելուց: Սա սխալ հաշվարկ չէ, բայց եթե ԱՄՆ-ում իրավիճակ փոխվի, աղետալի հաշվարկ կդառնա, եթե Բայդենը մնա իշխանության գլխին:

Այդ դեպքում ոչ ոք այլեւս Ալիեւին թույլ չի տա խաղաղության պայմանագրի կնքումը ձգձգել մինչեւ ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններ: Թույլ չի տա, որովհետեւ թույլ տալը նշանակում է ռուսական զորքերի ներկայություն Ադրբեջանում եւ Հայաստանում։ Անհնար է, որ Ադրբեջանից այդ զորքերը դուրս գան, իսկ Հայաստանում մնան, կամ Հայաստանից դուրս գան, Ադրբեջանում մնան։

Իսկ Արեւմուտքի համար տարածաշրջանում ռուսական զորքերի մնալը նշանակում է ռուս-ադրբեջանա-թուրքական ալյանսի աշխուժություն, որը Իրանի հետ Հարավային Կովկասն անպիտան կդարձնի որեւէ խաղաղության համար։

Չէ՞ որ եթե ռուսներն այստեղ են, ուրեմն հայերն ու ադրբեջանցիները ոչ թե սեփական քաղաքական հաշվարկներով են հաշտ ու խաղաղ իրար հետ, այլ ռուսական քաղաքական հաշվարկներով։ Իսկ դա արդեն խաղաղություն չէ, ինչպես խաղաղություն չէր ԽՍՀՄ-ի 70 տարիների ընթացքում։

Ահա դեպքերի այսպիսի զարգացումը թույլ չտալու համար Արեւմուտքն ի վերջո կհասնի Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման մեղադրանքի, որն արդեն սոսկ քաղաքական մեղադրանք չի լինի, գործի կդրվի նույնիսկ Հաագան ու բացառված չէ անգամ, որ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որտեղ էլ տեղի է ունեցել այդ էթնիկ զտումը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԿԲ-ն հարկայինին կփոխանցի հարկատուի բանկային հաշվի շարժը
հաջորդը
Շենգավիթի որոշ հասցեներում երթեւեկությունը կդադարեցվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն