• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պայթուցիկից վնասվածքը հիմնականում չվերականգնվող է. միկրովիրաբույժ

aliq 11:06 | 16.01.2024
aliq 11:06 | 16.01.2024

Թեեւ համապատասխան օրենքում կատարված փոփոխություններով հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվել է, այդուհանդերձ, ճայթուկների օգտագործումից այս տարի եւս բազմաթիվ երեխաներ են վնասվել։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունվարի 3-ի դրությամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է դիմել պայթուցիկների, ճայթուկների օգտագործումից տուժած 5 քաղաքացի։ Բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրանցից երկուսի ձախ դաստակի մատները: Երկու խնամյալ ստացել են պատռված վերք, մեկն էլ` մատի վնասվածք:

Ամանորյա հրավառությունների եւ ճայթուկների անզգույշ օգտագործման հետեւանքով տարվա սկզբին (հունվարի 1-8-ի տվյալներով) տարբեր վնասվածքներով հայաստանյան բուժկենտրոններ են ընդունվել 9 երեխաներ։ Տուժածներից ամենափոքրը եղել է 12 տարեկան: Նրա 3-րդ եւ 4-րդ մատներն անդամահատվել են: Դրանք, ըստ  Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժական կլինիկայի բժիշկ Արտյոմ Նավոյանի, վերականգնման ենթակա չեն, քանի որ պայթուցիկի հետեւանքով ամբողջությամբ ջնջխված են:

Միկրովիրաբույժը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում շեշտել է, որ պայթուցիկների օգտագործման հետեւանքով ստացած վնասվածքները հիմնականում չվերականգնվող են, որովհետեւ մանր կտորների են բաժանում, բացի այդ՝ այրվածքներ պատճառում։ «Իմ պրակտիկայի ամենասարսափելի դեպքերից մեկը այս վնասվածքով ինձ հանդիպած ամենափոքր պացիենտն էր՝ 7-ամյա Մհերը Իջեւանից։ Բավականին լուրջ վնասվածք էր, որի հետեւանքով կորցրեց ամբողջ դաստակը»,- ասում է Արտյոմ Նավոյանը։

Բժիշկը նշել է, որ իր 25 տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս՝ Նոր տարվա գիշերը այսպիսի վնասվածքներով ընդունվողների թիվը չի նվազում։ Բժիշկը վստահ է, որ միակ ելքը պայթուցիկների, հրավառ նյութերի վաճառքի խիստ արգելքն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանը բացառում է Թայվանի անկախությունը
հաջորդը
Ավստրիայից եւս ներգաղթյալներին օրենքի ուժով Հայաստան կվերադարձնեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն