• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կզորակոչվեն նաեւ 27 տարին լրացած արական սեռի ՀՀ քաղաքացինե՞րը

aliq 12:45 | 16.01.2024
aliq 12:45 | 16.01.2024
soldiers

Ազգային ժողովը հունվարի 16-ին երկրորդ ընթերցմամբ եւ 61 կողմ, 27 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով ընդունել է 27 տարին լրացած եւ բանակից խուսափած անձանց վերաբերյալ նախագիծը:

Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն բյուջե համապատասխան գումար վճարելուց հետո ազատվելու քրեական պատասխանատվությունից: Ըստ այդմ՝ առաջարկվում է, որ զինվորական ծառայությունը մեկ տարի կրճատելու համար անձը պետբյուջե պետք է վճարի 2,5 միլիոն դրամ, զինվորական ծառայությունը մեկուկես տարի կրճատելու համար՝ 5 միլիոն դրամ, իսկ ընդամենը մեկ ամիս ծառայելու եւ մնացած 23 ամիսների ծառայությունից ազատվելու համար՝ 8 միլիոն դրամ: Զինվորական ծառայությունից բոլորովին ազատվելու համար անձը պետական բյուջե պետք է վճարի 15 միլիոն դրամ։

Նախագծով միաժամանակ առաջարկվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում՝ նրանք կարող են կա՛մ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում, կա՛մ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ։

Կառավարության դիրքորոշումը ներկայացրած ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը նախագծի հեղինակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին խնդրել է ձեռնպահ մնալ 27 տարին լրացած եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց նկատմամբ 1 տարի ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտավորության սահմանումից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավստրիայից եւս ներգաղթյալներին օրենքի ուժով Հայաստան կվերադարձնեն
հաջորդը
ԵՄ-ն Ուկրաինային տրամադրված զենքի աուդիտ է անցկացնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն