• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ազգային համայնքները հավասարեցնել հանցավոր կառույցներին. Պյոտր Տոլստոյ

aliq 18:50 | 19.01.2024
aliq 18:50 | 19.01.2024
Russia duma

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հունվարի 19-ին միջտարածաշրջանային ուզբեկական «Վաթանդոշ» համայնքի ղեկավար Ուսման Բարատովին դատապարտել է երկու ամսվա կալանքի՝ «վերադարձրե՛ք աքլորներին ճակատից» գրառման համար։

Հարցաքննության ընթացքում Բարատովը մեղքը չի ընդունել, քրեական գործով նշանակվել են դատաբժշկական մի շարք փորձաքննություններ՝ ներառյալ լեզվաբանական եւ համակարգչային-տեխնիկական։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուսման Բարատովի դեմ՝ սոցիալական ցանցերում նրա գրառման համար, որում նա մեկնաբանել է հավի ձվի կտրուկ թանկացումը։

Անցյալ տարվա դեկտեմբերին Բարատովը հրապարակեց նկար՝ «Թան էլ չէ, բրդած մածուն, չէ մի չէ՝ ձու: Ճակատից հետ բերեք աքլորներին» մակագրությամբ:

Նկարի վրա ուշադրություն են հրավիրել ռուս կրեմլամետ բլոգերները։ Դրանում տեսնելով Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մասնակիցների՝ մոբիլիզացվածների կանանց ակնարկը՝ նրանք հավաքական հայտարարություն են ուղարկել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ուզբեկական համայնքի նախագահի դեմ:

Դրանից հետո Բարատովին բերման են ենթարկել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ատելություն եւ թշնամանք հրահրելու հոդվածով։ Ըստ քննիչների՝  ուզբեկական համայնքի ղեկավարը «նվաստացրել է Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների, դրանց թվում՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցների արժանապատվությունը»։

Ինքը՝ Ուսման Բարատովը, մեկնաբանելով իրեն առաջադրված մեղադրանքը, հայտարարել է, որ «հավերի կատակ լուսանկարը ոչ մի կապ չունի Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակիցների հետ»։

Իր հերթին, Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը պահանջել է ազգային համայնքներն ու գաղութները հավասարեցնել կազմակերպված հանցավոր կառույցներին՝ կոչ անելով վերջ տալ «միջէթնիկ ազատականությանը» եւ «վերացնել նման միավորումները»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղությո՞ւն, թե՞ «խաղաղություն»
հաջորդը
Քանդել ու վառել են պետությունը, իսկ եկեղեցուն մեղադրում են, որ տեր չի կանգնում փլատակներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն