• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

ՉկաLove-ում սեր կա

Տաթեւիկ Ճուղուրյան 18:00 | 20.01.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 18:00 | 20.01.2024
Լուսինե Ծատրյան

Գյուղի հրապարակին ամենամոտ տան լվացքի պարանները լիքն են․ այստեղ մեծ ընտանիք է ապրում։ Բայց տունը մեծ ու բարեկարգ չէ, տնվորները հարմարեցրել, խոհանոց, բաղնիք են «ստեղծել», հատակը ամրացրել, պատուհաններին ցելոֆան են քաշել, որ քամին ներս չմտնի, երեխաները չմրսեն։

Սաշան ու Լուսինեն որոշել են, որ իրենց հինգ որդիներին այստեղ են մեծացնելու։ Լոռու Չկալովը Արցախի իրենց գյուղից՝ Մաղավուզից թեեւ փոքր, բայց խաղաղ է։ Իսկ դա ամենակարեւորն է նրանց համար։ Նաեւ այն, որ եկած օրից տեղացիներն իրենց հոգատարությամբ ու սիրով են շրջապատել։

«Երբ լավ են ընդունում, դու էլ հեշտ ես, չէ՞, հարմարվում։ Մեզ էստեղ շատ լավ են ընդունել։ Հարեւաններից ու ամբողջ գյուղից շատ գոհ ենք։ Գյուղապետը,  գյուղապետարանի աշխատակից Անուշիկը միշտ զանգում են, ամեն հարցով օգնում»,- ասում է Լուսինե Ծատրյանը։

Կենցաղի համար անհրաժեշտ ամեն ինչ ունեն։ Ծնունդով Չկալովից Սիլվա Մովսիսյանը, որ ԱՄՆ-ում է ապրում, ընտանիքին գազօջախ, սառնարան, լվացքի մեքենա եւ հեռուստացույց է նվիրել։ Այլ բարերարներ ու համագյուղացիները  մնացած պակասն են լրացրել՝ խոզ, հավ, ճագար տվել։ Ռուսաստանում բնակվող տանտերն էլ վարձ չի ուզել։

Լուսինե Ծատրյանի տղանԳյուղում կատակում են՝ ո՞վ է ասել, որ Չկալովում սեր չկա (ՉկաLove), մի ընտանիքն ի՞նչ է, որ չկարողանան պահել։

Երիտասարդ ամուսիններն էլ ձեռքերը ծալած չեն նստում։ Ինկուբատոր են գնել, նաեւ ճագարների համար վանդակներ շինել․ մտադիր են շատացնել, ու եթե հաջողվի, ճագարաբուծությամբ կզբաղվեն։ Գարնանն էլ տնամերձը կմշակեն։

Գյուղում ապրած, բայց «գյուղի գործ» չարած Սաշան եւ Լուսինեն ասում են՝ ապրելն այստեղ շատ է դժվար․ աշխատավարձը ցածր է, ամեն ինչը՝ թանկ։ Իսկ Արցախում Սաշայի՝ զինվորականի աշխատավարձն ու հինգ անչափահասի համար պետությունից ստացած նպաստը բավական են եղել, որ կարողանան լիարժեք ապրել։

«Էնտեղ գնահատում էին զինծառայողին, բանվորին, աշխատողին, իսկ էստեղ էնտեղի աշխատավարձի կեսի կեսի չափով են տալիս։ Կամ մարդիկ աշխատում են, գումարը մի քանի ամիս հետո են ստանում։ Էնտեղ էդպիսի բան չկար։ Մեր գյուղում, որ անասուն էին պահում, միսը հեշտ էին ծախում, էստեղ տեսնում եմ՝ չեն կարում իրացնեն»,- ասում է Լուսինեն։

Այսպես զուգահեռներ տանելով, Արցախի եւ Հայաստանի իրենց կյանքը նժարին դնելով՝ Լուսինեն եզրահանգել է՝ օգնություններով ու աջակցության ծրագրերով տուն չեն պահի։ Արդեն մեկ շաբաթ է՝ հարեւան Դսեղում նա արհեստ է սովորում։

«Սոֆյա Հովսեփյանին երեւի կիմանաք, ինքն է հովանավորել, որ ես կարողանամ մատնահարդարում սովորել։ Իրեն անձամբ չեմ ճանաչում՝ ով է, ինչ պաշտոնի է (ժպտում է – հեղ․)։  Տվյալներս վերցրել է, որ գույքի հարցում էլ օգնեն։ Մի բիզնես ծրագիր էլ կա, կանանց համար է, Դսեղում է լինելու։ Ուզում եմ մասնակցել, երեք ամսով է։ Հետո ներկայացնում ես քո բիզնես ծրագիրը, ֆինանսավորում ես ստանում։ Եթե լինի, ես էլ մի քիչ ներդրում կանեմ, որ իմ ծրագիրն իրականացնեմ»,- ասում է 29-ամյա Լուսինեն։

Արցախցի կնոջ ցանկությունը Չկալովում գեղեցկության սրահ բացելն է։ Ե՛վ գյուղին, ե՛ւ իրեն օգուտ կբերի։ Եթե կարողանա 100 հազարի չափ գումար «գտնել» կամ տնտեսել, զուգահեռ վարսահարդարի գործ էլ կսովորի։ Ասում է՝ քանի դեռ աջակցության տարբեր ծրագրեր կան արցախցիների համար, կփորձեն օգտվել, որ հետո կարողանան երեխաներին պահել-մեծացնել։

Արցախյան վերջին երեք պատերազմներին մասնակցած Սաշա Հակոբյանն այստեղ զինվորականի գործով չի զբաղվի։ Բայց, Աստված մի արասցե, պատերազմ լինի, պատրաստ է լինելու նաեւ ա՛յս հայրենիքի զինվորը։

Սաշա Հակոբյան«Էնտեղ ծնողներս, աներ-զոքանչ նույն գյուղում էինք ապրում։ 15 օրով կամ ամբողջ ամիսը պոստերում եմ եղել, իրանք էրեխեքի կողքին են եղել, եկել, օգնել են։ Էստեղ մենակ ենք, դժվար կլինի»,- ասում է հինգ երեխաների հայրը։

Պետության, կազմակերպությունների, հիմնադրամների եւ տարբեր անհատների աջակցություններով ապրող բազմազավակ այս ընտանիքը Արցախ վերադարձի հույսը չի կորցնում, թեեւ ապագայի բոլոր ծրագրերն արդեն այստեղի հետ են կապել։ Գնամ, մեր գյուղը տեսնեմ, հետ գամ, ասում է Լուսինեն՝ «թուրքի կողքին» մշտական ապրելն անհնարին համարելով։

2020-ին էլ եկել, Հրազդանում են հաստատվել, հետո որոշել են մնալ Հայաստանում։ Բայց Արցախը հետ է կանչել։ Մեկ տարի չանցած՝ վերադարձել են։

Իլյան, Նարեկն ու Խաչատուրը շուտով Չկալովի նախակրթարան կհաճախեն։ Իսկ Մաղավուզում ընդամենը մի քանի օր դպրոց գնացած Դավիթն ու երեխաներից ավագը՝ Տիգրանը, տեղի դպրոցը շատ են սիրել, գյուղը՝ նույնպես․ այստեղ բարձր ձայներ, կրակոցներ չկան։

Լուսինե Ծատրյան«Էնտեղից շատ վախեցած են դուրս եկել, հիմա քիչ-քիչ փոխվում են, ահագին տարբերություն կա, ավելի հանգիստ են դարձել։ Առաջ փոքրերը անընդհատ լացում էին»,- պատմում է Լուսինեն։

Անծանոթ վարորդը նրանց Հրազդանից Չկալով գիշերն է հասցրել։ Տունը մթության մեջ, բայց հրապարակը լուսավոր է եղել։ Երեխաներն ամիջապես աշխուժացել են, ոգեւորվել։ Նրանց ուրախությունն անսահման է եղել, երբ մեքենայի պատուհանից նկատել են հրապարակում դրված խաղասարքերը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի օրոք ՌԴ-ի հետ խաղաղության շանս չեմ տեսնում. Զելենսկի
հաջորդը
Մլեհ, դաշինք մուսուլմանների հետ, հեղաշրջում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն