• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ո՞ր առարկաների ուսուցիչներն են ավելի ակտիվ մասնակցել ատեստավորմանը

aliq 10:45 | 22.01.2024
aliq 10:45 | 22.01.2024
Schoolbord

Հայաստանում 2021-ից մեկնարկած՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման համար նախորդ տարի հայտ է ներկայացրել Հայաստանի շուրջ 34 հազար ուսուցիչներից 6321-ը, որից գործընթացին մասնակցել է 4326-ը (կամ ՀՀ ուսուցիչների ընդհանուր թվի 14,7 %-ը), ատեստավորվել է 2976-ը: 2021-ին կամավոր ատեստավորմանը մասնակցել է 996 ուսուցիչ միայն` «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների մասնագետներ։ 2022-ին կամավոր մասնակցել է 2333 ուսուցիչ։

2023-ին ատեստավորմանն ամենաշատը մասնակցել են «Հայոց լեզու» առարկան դասավանդող ուսուցիչները` 564 անձ: Առաջին եռյակում են նաեւ «Մաթեմատիկա» (471) անձ եւ «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» (446 անձ) առարկաների ուսուցիչները։ Բացի ատեստավորումից՝ ուսուցիչներին նաեւ որակավորման տարակարգ է շնորհվում, եւ 2023-ին նրանց թիվը եղել է 109։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գրավոր աշխատանքները ստուգելու եւ դասղեկների հավելավճարի հարցը թողել է մարզպետարանների հայեցողությանը։ Արդյունքը, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի, եղել է այն, որ որոշ մարզերում այդ գումարը պարզապես չեն ստանում։

Տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճարը տրվում է հետեւյալ կերպ. 1-ին աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 10%-ի, 2-րդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 20%-ի, 3-րդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 30%-ի, 4-րդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50%-ի չափով:

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ ատեստավորման ընթացքում 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչների հավելավճարը տրվում է աշխատավարձի 50%-ի,  80-89% արդյունքի դեպքում` 40%-ի, 70–79% արդյունքի դեպքում` 30%–ի չափով: Իսկ 60-69% արդյունքի դեպքում էլ աշխատավարձերը պահպանվում են առանց դրույքաչափերի փոփոխության եւ հավելավճարի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճապոնացիների 95%-ը չի սիրում Ռուսաստանը
հաջորդը
Ի հեճուկս լոգիստիկ խնդիրների՝ Եվրոպայում գազն էժանանո՞ւմ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն