• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հավերժական սառույցների զոմբի վիրուսների լուռ սպառնալիքը

aliq 11:36 | 22.01.2024
aliq 11:36 | 22.01.2024
Հավերժական սառույցներ

Գլոբալ տաքացումը կարող է հավերժական սառույցից ազատել վիրուսներ, որոնց մարդկային իմունային համակարգը դեռ չի բախվել, ինչը հղի է հիվանդությունների լայնամասշտաբ բռնկումներով: Դրա մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Էքս-Մարսելի համալսարանի բժշկական ֆակուլտետի գենետիկ, պրոֆեսոր Ժան-Միշել Կլավերիին։

Գիտնականների մտահոգությունը կապված է Արկտիկայի եւ Սիբիրի մշտական ​​սառույցներում «պահածոյացված» «զոմբի վիրուսների» շտամների հետ: Ըստ Կլավերիի՝ համավարակի սպառնալիքի վերլուծությունն այժմ կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնք կարող են բռնկվել Արկտիկայի հարավային շրջաններում, այնուհետեւ տարածվել հյուսիսում:

Պոտենցիալ բռնկումը, որը կարող է ծագել հեռավոր հյուսիսում, այնուհետեւ տարածվել հարավում, քիչ ուշադրության է արժանացել, նշում է գենետիկը՝ այն անվանելով անփութություն: «Այնտեղ կան վիրուսներ, որոնք կարող են վարակել մարդկանց եւ առաջացնել նոր բռնկում»,- հավելել է Կլավերին:

Նրա կարծիքը պաշտպանում է Նիդերլանդների Ռոտերդամի Էրազմուս համալսարանի բժշկական կենտրոնի վիրուսաբան Մարիոն Քուփմանսը։

«Մենք չգիտենք, թե ինչ վիրուսներ են թաքնված հավերժական սառույցի մեջ, բայց ես կարծում եմ, որ իրական վտանգ կա, որ դրանցից մեկը կարող է առաջացնել հիվանդության բռնկում, ասենք, պոլիոմիելիտի հնագույն ձեւը»,- նշել է գիտնականը:

2014 թվականին Կլավերին ղեկավարել է գիտնականների խումբը, որոնք ուսումնասիրել են սիբիրյան հավերժական սառույցում հայտնաբերված վիրուսները եւ պարզել, որ դրանք կարող են վարակել միաբջիջ օրգանիզմներին: Հետագայում հետազոտողների խումբը, նրանց թվում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտի եւ Մելնիկովի հավերժական ​​սառածաբանության ինստիտուտի գիտնականները, վերլուծել են Սիբիրյան մշտական ​​սառույցի տարբեր շրջաններից բերված յոթ նմուշ: Նրանք կարողացել են բացահայտել 13 հսկա ԴՆԹ վիրուս, որոնցից ամենահինը 48,5 հազար տարեկան է։

Ըստ Կլավերիի՝ առանձնացած վիրուսները մարդկանց համար վտանգավոր չէին եւ ունակ էին միայն վարակելու ամեոբաներին։ «Սակայն դա չի նշանակում, որ այլ վիրուսները, որոնք ներկա պասհին ամփոփված են հավերժական ​​սառույցի մեջ, չեն կարող մարդկանց մեջ հիվանդություն առաջացնել»,- ընդգծել է նա։

Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են ջրծաղիկի եւ հերպեսի վիրուսների գենոմային հետքեր, որոնք ախտածին են մարդկանց համար։

Կլավերին հավելել է, որ անմիջական վտանգը ոչ այնքան հավերժական ​​սառույցի հալեցումն է, որքան Արկտիկայի ծովի սառույցի անհետացումը։ Դա կհանգեցնի նրան, որ բեռնափոխադրումների ծավալները կմեծանան, ինչն իր հերթին կզարգացնի արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը:

«Այս գործողությունները կհանգեցնեն հսկայական քանակությամբ պաթոգենների արտազատմանը: Հանքափորները կիջնեն ու կշնչեն այդ վիրուսներով հագեցած օդը։ Հետեւանքները կարող են աղետալի լինել»,- ասում է Կլավերին:

Պրոֆեսորը հավելել է, որ մարդկային իմունային համակարգը, հնարավոր է, նախկինում երբեք չի առնչվել որոշ վիրուսների հետ: Իր ամենախոր մակարդակներում հավերժական սառույցը կարող է պարունակել մինչեւ մեկ միլիոն տարեկանի հասնող վիրուսներ:

Այս առումով հետազոտողները Արկտիկայի համալսարանի հետ նախատեսում են հետեւել հիվանդության դեպքերին վաղ փուլում, ինչպես նաեւ ստեղծել կարանտինային հաստատությունների ցանց՝ հիվանդներին տեղում բուժելու եւ վարակների տարածումը կանխելու համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի հեճուկս լոգիստիկ խնդիրների՝ Եվրոպայում գազն էժանանո՞ւմ է
հաջորդը
Ժամանակն է, որ Լենինին թաղեն մոր կողքին. Ռուսաստանի լիբերալներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն