• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելին չի հաջողվի հիմնովին վերացնել Գազայի թունելները. Haaretz

aliq 09:50 | 23.01.2024
aliq 09:50 | 23.01.2024
Թունել Գազայի հատվածում

Իսրայելը երբեք չի կարողանա ոչնչացնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բոլոր թունելները կամ նույնիսկ դրանց մեծ մասը: Նման գնահատականին արդեն համաձայն են Իսրայելի պաշտպանության բանակի բոլոր մակարդակներում՝ գեներալներից մինչեւ բրիգադի եւ գումարտակի հրամանատարներ, որոնք «ամբողջ շաբաթներ են անցկացնում գետնի վրա՝ ոչնչացնելու թունելի համակարգի միայն մեկ հատվածը»,- գրում է իսրայելական Haaretz պարբերականի սյունակագիր Անշել Պֆեֆերը:

Մարտական ​​ինժեներական ստորաբաժանումները դուրս են գալիս Գազայից եռամսյա մարտերից հետո «խառը զգացմունքներով». նրանք ավերել են «աննախադեպ թվով» թունելներ, բայց գիտեն, որ դրանցից շատերը դեռ կանգուն են ու անվնաս:

Պֆեֆերը նշում է, որ դա չպետք է զարմացնի, քանի որ Գազայի հատվածի տակ թունելները կային դեռեւս 1987 թվականից՝ ՀԱՄԱՍ-ի հիմնումից առաջ, եւ ամենայն հավանականությամբ, դրանք կշարունակեն գոյություն ունենալ նաեւ պատերազմից հետո: «ՀԱՄԱՍ-ը բավականաչափ տարածք ունի իր ուժերը գետնի տակ տարածելու համար, եւ հավանաբար աշխարհի օդային ուժերը բավականաչափ ռումբեր չունեն բոլոր թունելները միանգամից ոչնչացնելու համար»,- գրում է հոդվածագիրը:

Միայն գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հասկացավ, որ թունելների ցանցը շատ ավելի ընդարձակ է, քան պատկերացնում էին։ Ներկայում դրանց ընդհանուր երկարությունը գնահատվում է ավելի քան 700 կմ։ Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ում ենթադրում էին, թե ցանցը բաղկացած է մոտավորապես 1300 թունելից՝ 400-500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ (համեմատելի է Մոսկվայի մետրոյի երկարության հետ, որն ունի 460 կիլոմետր):

Իսրայելական բանակը նախորդ տարվա վերջին սկսել է ծովի ջուրը մղել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի հսկայական թունելային համալիր: Դրա մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով գործողությունների մասին տեղեկացված ամերիկացի պաշտոնյաներին։ Դա ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքները ոչնչացնելու մեթոդներից մեկն է։ Ըստ The Wall Street Journal պարբերականի աղբյուրների՝ գործողությունը կտեւի մի քանի ամիս։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը եւ Ադրբեջանը փաստաթուղթ են ստորագրել
հաջորդը
Բաքուն Բորելին մեղադրում է սպառնալից հռետորաբանության համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն