• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանում սկսել են վիսկին ու ջինը գերադասել օղուց

aliq 12:56 | 23.01.2024
aliq 12:56 | 23.01.2024

Ռուսաստանի բնակիչները 2023-ին գնել են 229,5 միլիոն դեկալիտր ոգելից խմիչք: Ընդ որում՝ այս վիճակագրության մեջ ներառված չեն գարեջուրը, գարեջրային խմիչքները եւ խնձորօղի: Սա 4,1 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին, երբ ռուսաստանցիներն օգտագործել էին 220,4 միլիոն դեկալիտր ոգելից խմիչք: Այս ցուցանիշն իր հերթին 3,6 տոկոսով ավելի է, քան դրանից մեկ տարի առաջ։

Росалкогольтабакконтрол-ի տվյալներով՝ 2023-ին աճել է ինչպես թունդ ալկոհոլային խմիչքների (կոնյակ, վիսկի, ջին, ռոմ), այնպես էլ ցածր ալկոհոլային ապրանքների վաճառքը։ Գինու վաճառքի աճը 2023 թվականին 2022-ի համեմատ եղել է 5,8%, իսկ փրփրուն գինու համեմատ` 8,3%:

Օղու սպառումը նույնպես կայուն է մնում։ 2023 թվականին ռուսական խանութներում այս խմիչքի վաճառքը հասել է 75,6 միլիոն դեկալիտրի՝ 2022 թվականի համեմատությամբ նվազելով ընդամենը 0,8 տոկոսով, երբ ռուսները գնել են 76,2 միլիոն դեկալիտր, ինչը գրեթե 6 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։

Միաժամանակ, Ռուսաստանում ալկոհոլային կախվածություն ունեցողները ռեկորդներ են գրանցում: Այստեղ վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է ալկոհոլային կախվածություն ախտորոշմամբ ​​քաղաքացիների թվի աճ: Դրա մասին են վկայում «Ռոսստատի» տվյալները՝ ըստ դեկտեմբերի վերջին հրապարակված «Առողջապահությունը Ռուսաստանում-2023» ժողովածուի։

«Ռոսստատի» տվյալներով՝ 2010-2021 թվականներին ալկոհոլային կախվածություն ախտորոշմամբ հիվանդների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Եթե ​​2010-ին եղել է 153,9 հազար (որից 47,5 հազարը ալկոհոլային փսիխոզ է ունեցել), ապա 2021-ին այդ ցուցանիշն իջել է 53 հազարի (12,8 հազարը՝ փսիխոզով)։

Այնուամենայնիվ, 2022 թվականին ալկոհոլային կախվածության ախտորոշման դեպքերը երկար ժամանակ առաջին անգամ աճել են՝ հասնելով 54,2 հազարի (12,9 հազարը՝ փսիխոզով)։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հեռուստաընկերությունները պարտքեր են կուտակել. «Ժողովուրդ»
հաջորդը
«Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակման արգելքը չեղարկվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն