• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հոլոքոստը վերապրած քանի հրեա է մնացել աշխարհում

aliq 20:01 | 23.01.2024
aliq 20:01 | 23.01.2024

Հոլոքոստը վերապրած հրեաների թիվը ներկա դրությամբ 245 հազար է ամբողջ աշխարհում։ Այս վիճակագրությունը հրապարակել է Հրեական պահանջատիրության կոնֆերանսը (JCC):

1933-1945 թվականներին նացիոնալ-սոցիալիստներն ամբողջ Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում սպանել են գրեթե վեց միլիոն հրեաների: Ըստ JCC-ի՝ նրանց մեծամասնությունը, ովքեր կարողացել են գոյատեւել այս սարսափելի ժամանակներում, այսօր ապրում են Իսրայելում եւ ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար 119 հազար 300 մարդ (Հոլոքոստը վերապրած հրեաների ընդհանուր թվի 48,8%-ը) եւ 38 հազար 400 մարդ (15,7%-ը): Ներկայում ԱՄՆ-ում բնակվող հրեաների մեծ մասը հաստատվել է Նյու Յորք նահանգում:

Գերմանիայում կա մոտավորապես 14 հազար 200 հրեա, որոնց հալածել է նացիոնալ-սոցիալիստական ​​ռեժիմը: Համեմատության համար՝ Ֆրանսիայում նրանց թիվը 21 հազար 900 է։ Սա Եվրոպայի ամենամեծ հրեական գաղութն է։

Ինչպես նշել է ՀՊԿ ղեկավար Գիդեոն Թեյլորը, Հոլոքոստը վերապրած հրեաների մոտ մեկ հինգերորդը ներկայում 90 տարեկանից բարձր է եւ կողմնակի օգնության եւ խնամքի կարիք ունի:

ՀՊԿ հաշվետվության տվյալները կազմվել են 2023-ի օգոստոսին։ Այն ժամանակ հարցվածների մեծ մասը (41,2%) 81-85 տարեկան էին։ Սա նշանակում է, որ այն ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել Հոլոքոստը, նրանք եղել են 4-8 տարեկան։ Այսօր Հոլոքոստի կենդանի ականատեսների միայն 5,3%-ն է 96 տարեկանից բարձր: Այսպիսով՝ 1946 թվականին այդ մարդիկ 19-36 տարեկան էին։

Jewish Claims Conference-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնված է Նյու Յորքում, մասնաճյուղեր ունի Գերմանիայում եւ Իսրայելում: Կազմակերպությունը 1952 թվականից՝ հիմնադրման օրվանից բանակցություններ է վարում Գերմանիայի հետ՝ Հոլոքոստի զոհերի փոխհատուցման շուրջ: ՀՊԿ-ն ստեղծվել է 23 խոշոր միջազգային հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արհեստական բանականությունն օգնել է հայտնաբերելու սակավարյունության բուժման նոր դեղամիջոց
հաջորդը
Որքան կարժենա Երեւան-Բեռլին-Երեւան չվերթի տոմսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն